Ժամը 17:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 533 հազար քաղաքացի

Ժամը 17:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 1 մլն 533 հազար քաղաքացի կամ մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների 39.17 տոկոսը: Այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ Երևանում քվեարկել է 305 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 36.10 տոկոսը:

Արագածոտնի մարզում քվեարկել է 48 հազար 595 քաղաքացի կամ նրանց 42.12 տոկոսը
Արարատի մարզում քվեարկել է 110 հազար 20 քաղաքացի կամ 50.52 տոկոսը
Արմավիրի մարզում քվեարկել է 92 հազար 277 քաղաքացի կամ 40.2 տոկոսը
Գեղարքունիքի մարզում քվերակել է 75 հազար 493 քաղաքացի կամ 40.18 տոկոսը
Լոռու մարզում քվերակել է 87 հազար 709 քաղաքացի կամ 36.85 տոկոսը
Կոտայքի մարզում քվերակել է 92 հազար 478 քաղաքացի կամ 39. 26 տոկոսը
Շիրակի մարզում քվերակել է 73 հազար 370 քաղաքացի կամ 31.82 տոկոսը
Սյունիքի մարզում քվերակել է 55 հազար 937 քաղաքացի կամ 51.11 տոկոսը
Վայոց Ձորի մարզում քվերակել է 21 հազար 282 քաղաքացի կամ 45.14 տոկոսը
Տավուշի մարզում քվերակել է 42 հազար 804 քաղաքացի կամ 39.1 տոկոսը:

 

Տեսանյութեր

Լրահոս