ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց հետո Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել Սահմանադրության առաջին բաժինների նախագծի մշակման աշխատանքներին:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանը, ով իրականացնում է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպանությունը, 168.am-ի և aravot.am-ի թղթակիցների հարցերին պատասխանելով՝ անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Գոհար Ենոքյանին մեղադրանք առաջադրելու համար ունեն բավարար ապացույցներ:
«Բանջարաբուծություն վարակն Արարատյան դաշտավայրում անցյալ տարվա համեմատ դրական է, կարտոֆիլագործության վիճակը շատ լավ է Վարդենիսի տարածաշրջանում, Շիրակի տարածաշրջանում կարտոֆիլը փոքր-ինչ պակասել է, դրան փոխարինել է բազուկը, կաղամբը, գազարը: Արարատյան հարթավայրում ունենք շուրջ 300 հա կարտոֆիլի ցանքատարածքի աճ, որը դրական եմ գնահատում»:
Մայիսի 22-ին, ժամը 12.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 19-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:
Սուրիկ Խաչատրյանի հարցն իրավական հարթության մեջ պետք է լիարժեք քննության ենթարկվի: Նման տեսակետ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվությունը ցույց տվեց, որ հանցավորությունը ՀՀ-ում նահանջ չի ապրում, և համարժեք գործողություններ են պետք:
«Դատախազը նշում էր, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն: Պետք է հավասար լինեն, բայց, ցավոք, մեզ մոտ չի գործում այդ սկզբունքը, որ բոլորը հավասար են»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ էր նշված՝ ոչ պաշտոնական այցով, Երևան էր ժամանել Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:
Առաջին հերթին ինքներդ եք ձեր առաջնորդը՝ ձեր ձեռք բերած գիտելիքների եւ դաստիարակության, ձեր հանդեպ ունեցած հավատի եւ վստահության, ձեզ հետ կապված հույսերի ու ցանկությունների, եւ, իհարկե, ձեզ հղվող բարեմաղթանքների ուղեկցությամբ:
Մայիսի 29-ին Ջերմուկում մեծ շուքով բացվելու է «Արարատ Հայաթ» հյուրանոցը, որի սեփականատերը Աժ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանն է։ Սեր տեղեկություններով, նորակառույց հյուրանոցի բացմանը ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը։
«Ես հարգում եմ Ծառուկյանին, շարունակելու եմ հարգել, քանի որ նրա հետ, նրա օջախում հաց եմ կիսել, բայց այլեւս ոչ մի կապ չեմ ուզում ունենալ նրա հետ: Բոլոր կամուրջներն այրել եմ ու կապերը խզել: Դրա համար էլ անգամ լուսանկարն եմ երեխաների պես, ջահել սիրահարների պես մկրատով սիրուն երկու մասի բաժանել, որը նույնպես խորհրդանշում է մեր կապի խզումը»:
Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ծառայության` հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը:
Մեր տեղեկություններով, քաղաքականությունից դուրս եկած, բարեգործությամբ եւ սպորտով զբաղվող Գագիկ Ծառուկյանը հուլիսի 22-ին հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին, ինչի խոստումը տվել էր Աստծուն` վաղուց:
Երեկ ՀՀ ԱԺ-ի միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին:
Երեկ երեկոյան Երեւան ժամանած ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) թույլ չեն տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Վիեննայի կենտրոնում բացված «եվրատեսիլյան ավանի» տաղավարներից մեկում դեսպանատունը Հայաստանի մասին տեղեկություններ է ներկայացնում, իսկ օրեր առաջ դեսպանատունն՝ ի դեմս դեսպան Արման Կիրակոսյանի, հյուրընկալել էր Genealogy խմբի անդամներին:
Ժամը 23:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում Մանկավարժական համալսարանի մոտ բախվել են 24-ամյա Հենրիկ Մելքոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 15 VR 555 համարանիշի և 22-ամյա Սարո Չոլոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 18 VP 881 համարանիշի ավտոմեքենաները:
Խանութի տեսագրող սարքն արձանագրել է 21-ամյա աղջկա կատարած գողությունը:
Խոսելով Վճռաբեկ դատարանի որոշման մասին՝ այս գործով դատապարտված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տղաների ձերբակալման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ դա կազմակերպված սադրանք էր իշխանությունների կողմից.
Մայիսի 21-ին, ժամը 20.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Կ. Հ.-ն (ծնվ. 1978թ.):
Առևտուր անելու պատրվակով մտել էր խանութ և աննկատ թաքնվել պահեստում:
Մասնակցում են 17 երկրներ (Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Չեռնոգորիա, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան): Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցնելու են եզրափակիչ փուլ։
Ոստիկանությունը բազմիցս հորդորել է մեր քաղաքացիներին` հանձնել ապօրինի զենք-զինամթերքը` հիշեցնելով, որ ինքնակամ հանձնելու դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Աղբահանությունն ու աղբի վերամշակման թեմաները դարձել են մեր հասարակական կյանքի պարբերական ուղեկիցները: Էներգետիկ ճգնաժամի տարիներին մամուլում պարբերաբար հայտնվում էին Երևանի հիմնական աղբավայրից գազի կորզման ծրագրեր:
Ստուգայցեր մարզերում. ի՞նչ խախտումներ արձանագրեցին ճանապարհային ոստիկանները:
Ոսկու հանքից պարկերով՝ ոստիկանություն:
«Սա Սուրիկ Խաչատրյանի կողմից պատվիրված հերթական բեմականացման պրոցեսն է, և ես չեմ հավատում, որ նրա դեմ որևիցե մեկը մահափորձ կանի, առավել ևս՝ ֆանտաստիկայի ժանրից է, երբ 10 փամփուշտ կպնում է մեքենային, և ոչ ոք չի տուժում, նույնիսկ թեթև մարմնական վնասվածք չեն ստացել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
23-ամյա երիտասարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին երևանյան դպրոցներից մեկի բակում անչափահաս 2 տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:
Մայիսի 1-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկից «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Աշոտ Գ.-ն, իսկ «որովայնի առջևի պատի կտրած ծակած վերքերով»` Ռուբեն Ս.-ն:
Վարդուհի Էլբակյանն ասաց, որ որոշումը ստանալուց հետո կարծիք կհայտնի դրա վերաբերյալ: Նշենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին: