Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ստորագրել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մաuին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները։
Մերի Գալստյանը ծնվել է 2013թ. ապրիլի 3-ին: Դեռ մեկամսական հասակում ծնողները երեխայի մոտ նկատում են անհանգստություն, սակայն ենթադրում են, որ որովայնում առաջացած գազերի հետևանք է:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։
Զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները:
Չարբախում մարտի 31-ի գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանին Վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխել են Վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակ:
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Ս. Հարության տոնը քրիստոնյաների համար մեծագույն տոներից է: Հարկ է նվերներ պատրաստել բարեկամներին, հարազատներին, այցելել և շնորհավորել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով:
Հայցում ենք Ձեր սրտացավ արձագանքը 13-ամյա որդուս՝ Մեսրոպ Կարենի Խաչատրյանի հանդեպ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, Գեղարքունիքի մարզի, Սևան քաղաքի ավագ դպրոցում ֆիզիկայի դասաժամին ուսուցչուհու կողմից կատարած շատ դաժան և արյունալի բռնարարքին, որի արդարացի և անկողմնակալ իրավական գնահատականի հեռանկարը մեր ընտանիքի համար, ցավոք, օր օրի դառնում է ավելի մշուշոտ և անհասանելի:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ու Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությունը կազմակերպել էին ազգային պատանեկան վեհաժողով սոցիալական ներառման թեմայով, որով եզրափակվում էր երկու ամիս տևողությամբ մի ծրագիր, որում ընդգրկված էին ավելի քան 1000 հայ դպրոցականներ: Վեհաժողովին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Նոննա Սահակյանը, բանախոսներ ԱՄՆ-ից և դպրոցականներ ու ուսուցիչներ Հայաստանի բոլոր ծայրերից:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ 03.04.15թ. հրամանով կասեցվել են Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի լիազորությունները։
Ըստ փաստաբանների, իրենք տեղյակ են միայն հայկական կողմի գործողություններից, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդները, սրանից ելնելով էլ իրենք՝ իրավահաջորդների ներկայացուցիչները, ներգրավված չեն ռուսական կողմի հարուցած քրեական գործում:
«Իհարկե մտահոգիչ են, և այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի։ Այսինքն՝ մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որ քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում։ Մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որի արդյունքում մենք կունենանք իրավիճակ, երբ որևէ դատավոր չի կարողանա և չի ցանկանա գալ և աշխատել այդ համակարգում։ Չենք ուզում, չէ՞, մենք առանց դատական համակարգի երկիր ունենալ։ Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա կարևոր է երկրի համար»:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է:
2015 թվականի ապրիլի 1-ին «Ալգա» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը սոցիալական ցանցում հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին անհարկի «մեղադրելով» խախտումներ թույլ տալու մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։
«Ինտերնետով էլ կոչ է անում զենքերը վայր դնել եւ գնալ Ադրբեջան: Բա դա ասելո՞ւ, անելո՞ւ բան է: Այդքանից հետո ի՞նչ երեսով պետք է հետ գա: Գնալուց էլ իր փոխարեն լինեի՝ երրորդ երկիր կգնայի»:
Շենգավիթ վարչական շրջանում ահասարսուռ մի դեպք է գրանցվել: Խորթ հայրն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա դստեր նկատմամբ:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին «Թումո» կենտրոն է այցելել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի պաշտոնավարման ընթացքում էլ հիմնադրվել է կենտրոնը:
Հանրապետություն փողոցում գտնվող «Տաշիր Պիցցայում» այսօր՝ ապրիլի 3-ի կեսգիշերին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
Լրագրողներն այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համաներում լինելո՞ւ է, թե՞ ոչ։
Մարտի 3-ին, ժամը 12.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով պոկվել է Հ. Վ.-ի տան տանիքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում մարտի 31-ին կայացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի ամերիկյան բեմելը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ինքը որևիցե քաղաքական հայացքներ չունի, ոչ այդ մարդուն ճանաչել է, երբևիցե չի շփվել հետը, որևիցե վեճ նրանց մեջ չի եղել, առհասարակ տառ ու բառ չեն փոխանակել իրար հետ, իմաստ, շարժառիթ դանակահարելու չկա, լրիվ ուրիշ կյանքով ապրող տղա է, Հ.Միրզոյանն իր հանրահավաքն ուներ, Կ.Խաչատրյանն՝ իր աշխարհը: Այդ մարդն ու Հրաչյա Միրզոյանն իրար հետ ընդհանրապես կիսելու բան չունեին»:
«ՀՀԿ-ի համար ծանր օրեր են սկսվել: Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ կենսակերպի համար մտահոգվելու փոխարեն իշխող կուսակցությունը նոր թափով ձեռնամուխ է եղել Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձևական կողմը ապահովելու գործընթացին:
Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին:
Երևանի կենտրոնում վարձակալած բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դիակ:
Մեր երկիրն աղետալի վիճակում է: Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք սպիտակ ցեղասպանության ենք ենթարկվում: Եղեռնագործ կառավարման հետևանքով շուրջ երկու միլիոն մեր հայրենակիցներ արտագաղթել են երկրից: Արտագաղթի կործանարար ընթացքը շարունակվում է՝ մեզ սպառնալով մարդաթափությամբ եւ հայրենազրկությամբ:
Պայմանագրային զինծառայողների ուժերով կառուցվեց մի գեղեցիկ մատուռ, որ անվանակոչվեց «Սուրբ Հովհաննես»: