
Սյունիքի թիվ 37/13 տեղամասում պարբերաբար լցոնում են քվեատուփը, 04/01 ընտրատեղամասում ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք ծեծել են դիտորդի. ահազանգում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլը»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնը շարունակում է տեղեկություններ տրամադրել ընտրախախտումների վերաբերյալ:
Ըստ կենտրոնի՝ Սյունիքի մարզի թիվ 37/13 տեղամսում պարբերաբար լցոնում են քվեատուփը:
04/01 ընտրատեղամասում ՀՀԿ և ՕԵԿ վստահված անձինք ծեծել են դիտորդ, սփյուռքահայ Ռոմիկ Դանիալին։ Նրա տեսախցիկը վերցրել է ՀՀԿ ներկայացուցիչը և չի վերադարձնում։
03/29 ընտրատեղամասում հանձնաժողովը խոչընդոտել է դիտորդների տեղաշարժը տեղամասում, արգելել կատարել նկարահանումներ:
03/29 ընտրատեղամասում կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նախագահը հրաժարվել է արձանագրել այդ փաստը:
33/71 ընտրատեղամասում քվեախցիկից քվեարկողը դուրս է եկել երկու ծրարներով: Ծրարները մարվել են և խախտումը արձանագրվել է: