Լցոնում թիվ 34/28 տեղամասում. կա տեսագրություն
«Թրանսփարենսի Իներնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր կայքում շարունակում է հրապարակել դիտորդների կողմից արձանագրված խախտումները:
20:30
08/35, Հանձնաժողովը ընդմիջում է անում, տեսագրվել է:
20:29
08/16, Ամփոփման ժամանակ հանձնաժողովի անդամները ընթրում են:
20:28
34/38, քվեարկվել է ուրիշի փոխարեն, հանձնաժողովը արձանագրել է խախտումը:
20:27
32/02, Դիտորդի նկատմամբ բանեցվել է հոգեբանական ճնշում, հորդորվել է չդրսևորել ակտիվություն:
20:26
03/24, Քվեարկել են Հենրիկ Հովակիմյանի փոխարեն, ով մահացած է:
20:26
07/15, Հանձնաժողովը անորոշ ժամանակով ընդմիջում է անում:
20:25
32/02, Դիտորդի կողմից գրանցվել է բաց քվեարկության դեպք: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն փորձել կանխել այն:
20:24
34/36, տեղամասում ծրարների պակաս կար, առաջին 100-ի մեջ 10 պակասում էր:
20:24
32/02, 32/32, Դիտորդի կողմից արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու և քվեարկելու դեպք:
20:14
11/35, Դիտորդը հայտնեց, որ տեղի է ունեցել լցոնում, իսկ ընտրատեղամասի փակումից հետո հանձնաժողովը փորձում է լրացնել լցոնվածների դիմաց ցուցակները: Դիտորդը կատարում է տեսագրում:
20:00
38/62, ՀՀԿ վստահված անձ՝ Վաչե Ադամյանը, վիրավորում է դիտորդներին և ստիպում են տեղամասից դուրս գալ՝ պատճառաբանելով, որ 3 ժամից ավել դիտորդները տեղամասում մնալու իրավունք չունեն: