
Ավտովթար Լոռու մարզում. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանող ընտանիքը Honda-ով հայտնվել է Դեբեդ գետում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի բնակիչ Արտյոմ Գաբրիելյանը, իր վարած Honda մակնիշի 29 SS 724 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել ճանապարհային նշանին և գլխիվայր շրջվելով հայտնվել Դեբեդ գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր ՌԴ-ի բնակիչ 54-ամյա Վեռա Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը իր ծնողների 54-ամյա Վեռա և 63-ամյա Արտուշ Գաբրիելյանների հետ Կրասնոդարից վերադառնում էին Հայաստանում բնակվելու համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: