
«Ոչ ոք թող չկասկածի, որ մենք այս ուղղուց հետ ենք կանգնելու, ելքը գտնելու ենք». Ժիրայր Սէֆիլյան

«Մա՛հ ռեժիմին, կյա՛նք մեր ազգին»,- այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում իր խոսքը սկսեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
Նա կոչ արեց դիմացկուն լինել, որ դիմակայեն ցրտին: «Պետք է շարժվենք դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ տեղի է ունենում գլխավոր կեղծիքը: Մեր դժբախտությունն այն է, որ մեզ՝ հայերիս, չի հաջողվում մոբիլիզանալ, սակայն այս քանակով էլ, որ կանգնած ենք այստեղ, վերջիվերջո, լուծումը գտնելու ենք: Ոչ ոք թող չկասկածի, որ մենք այս ուղղուց հետ ենք կանգնելու, ելքը գտնելու ենք»,- հայտարարեց Ժ. Սէֆիլյանը: