Բաժիններ՝

Խառնաշփոթ իրավիճակ թիվ 10/24 ընտրատեղամասում. «Մի քանի անձ իրենց քվեաթերթիկն առանց կնքվելու գցեցին քվեատուփը»

Քիչ առաջ խառնաշփոթ իրավիճակ էր Կենտրոն վարչական շրջանի թիվ 10/24 ընտրատեղամասում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջադեպ էր տեղի ունեցել և 2 անձ բերման էին ենթարկվել: Այդ խառնաշփոթի արդյուքնում մի քանի անձ իրենց քվեաթերթիկն առանց կնիքվելու գցեցին քվեատուփը, ինչը նշանակում է, որ դրանք անվավեր են ճանաչվելու:

Բանն այն էր, որ այդ միջադեպի արդյունքում հանձնաժողովի անդամները խառնվել էին իրար ու արդյուքնում՝ քվեաթերթիկները կնքող հանձնաժողովի անդամն իր տեղում չէր: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Սիսակյանը հայտարարում էր, որ ամեն ինչ նորմալ է, ինքը կատարվածի ժամանակ այստեղ չի եղել, բայց հիմա ամեն ինչ կկարգավորվի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս