Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմամարդ երթին Ադամ Շիֆֆի հետ մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը:
Այս օրերին ստուգատեսն անցավ փայլուն։ Աշխարհը ապրեց մեզանով։ Մեր հպարտ ու վեհ ուղերձն էր թեւածում աշխարհում, մեր սրբացած նահատակներն էին երկնքից մեզ հսկում, մեր զանգերն էին ոգեկոչման ղողանջներ արձակում, մենք նոր, բարձր որակով կյանք ապրելու հայտ ներկայացրեցինք:
Ընդհանուր իրավասության դատարանը քննում է սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող Արարատի մարզի բնակչուհու գործը:
Առաջին նախատատիկիս անունը Նարտուի Նարցիսյան էր, ով ինձ խնամել է մինչև ութ տարեկան, ուստի ես նրա հետ շատ երկար ժամանակ եմ անցկացրել: Նրա ողջ ընտանիքին ոչնչացրել են իր աչքերի առաջ. նրա ծնողներին, մեծ եղբայրներին և քույրերին գլխատել են: Կենդանի էին մնացել Նարտուին և նրա փոքր քույրը՝ Ալիսը, որի պատվին անվանակոչել են իմ փոքր քրոջը:
Րոպեներ առաջ ռուսական ТНТ հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շատ գրագետ ու ինֆորմատիվ հոլովակ ցուցադրեց։ 5 րոպե 30 վայրկյան տևողությամբ հոլովակը հասարակության լայն շերտերին մատչելի լեզվով պատմում է Հայոց ցեղասպանության մասին, հստակ մատնանշում դրա մեղավորներին ու դատապարտում այն։
BBC-ն, The Guardian-ը և արտասահմանյան մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ վերջին մի քանի օրերին, մասնավորապես` այսօր, մի քանի հրապարակումներով անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ապրիլի 23-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Քարակերտ գյուղի բնակչուհի Էմմա Մ.-ն և հայտնել, որ գյուղի դաշտում ծեծել են իր տղային:
Շատ հաճելի է, որ «System Of A Down» խմբի տղաները պառակտումից հետո այս կարեւոր խնդրի շուրջ հավաքվեցին ու նման կարեւոր քայլ կատարեցին՝ աշխարհին հիշեցնելով Հայաստանի մասին:
Սանահին-Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածի 1-ին շենքը թաղամասի ամենահին կառույցներից է՝ Սարահարթում կառուցված առաջին շենքերից մեկը:
Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:
Ապրիլի 23-ին, ժամը 21.50-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վ. Սարգսյան և Սավոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ամուսիներ՝ 1983 թ. ծնված Ալիսա Ա.-ին և 1984 թ. ծնված Արսեն Ա-ն:
«24/04».«Վերածնունդ» խորագրով համերգը ուղիղ եթերում կարող եք հետեւել այստեղ:
Reuters գործակալությունը հատուկ ֆոտոշարք է հրապարակել՝ Հայոց ցեղասպանության թեմայով։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այսօր բազմամարդ էր: Հոահամալիրի մոտ մի խումբ երիտասարդներ իրենց պատրաստած անմոռուկներն էին տալիս ցանկացողներին: Հալաբյան փողոցի բավական մեծ հատվածում ծաղիկներ էին վաճառվում: Վարդերը վաճառվում էին 150 դրամով, կակաչները՝ 100-150 դրամով՝ կախված տեսակից, յասամանը՝ 200 դրամով, մեխակները՝ 150: Վաճառողներից մեկն էլ 5 նարգիզները 200 դրամով էր առաջարկում:
Ապրիլի 24-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է տուն:
1915 թ-ին Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից մազապուրծ եղած ականատեսներին այսօր արդեն կարելի է մատների վրա հաշվել:
Ապրիլի 24-ին, ժամը 03.48-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, Օպել մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի անձակազմը ուրախության միանգամից երկու առիթ ունի: Ապրիլի 24-ի լուսադեմին լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ: Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո:
«Այն ժամանակ, որ թուրքը ցեղասպանություն է ընդունել, մերոնք տեր չկանգնեցին: Նրանք պետք է մաքրեին, որ այսօր այս փաստերի դեմ չկանգնեին: Հիմա խելացի ձևով, եթե ճանապարհը բացեն, շարժ լինի, ամեն ինչ կլավանա ու նրանք իրենցից անկախ կթողնեն ու կգնան, մեր երկիրը կթողնեն մեզ»,- այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո 168.am-ին ասաց ազատամարտիկ, հրամանատար Աբոն՝ պատասխանելով հարցին՝ եթե Թուրքիան այդքան համարձակություն չունի Ցեղասպանությունը ճանաչելու, ինչպե՞ս կարող է Հայաստանը օգնել, որ ընդունի:
Ըստ ֆոտլրագրողի տեղեկությունների՝ Ն. Սողոյանը Վրաստանի քաղաքացի է և այսօր եկել է նշված գյուղի Սասունցի Դավիթի թիվ 5 տուն և ընտանիքի անդամները ինչ-որ տեղ մեկնելուց հետո վերադարձել են ու կնոջը հայտնաբերել կախված:
Այսօր երեկոյան ժամը 21:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կկայանա «24/04 նվագախմբի» համերգը, որը կանցկացվի վերածննդի գաղափարի ներքո: Համերգին կմասնակցեն աշխարհի մոտ 43 երկրներից ժամանած 122 երաժիշտներ, որոնք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից են ժամանել:
Համաշխարհային նվագախմբի համերգի անցկացման անցկացման տեղն ու ժամը փոփոխության են ենթարկվել:
Ապրիլի 23-ին, ժամը 15.30-ին, 1969 թ. ծնված Մայիս Գ.-ն ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և հաղորդում տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում իր «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 50 շենքի դիմաց հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Վարդուշ Ա.-ի:
Վաղը ապրլի 25-ն է և կյանքը շարունակվում է: Հետևաբար, մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք կամ պետություն չունեն կամ էլ չեն կարողացել արդյունավետ պետություն կառուցել, որը կհանդիսանա իրենց անվտանգության երաշխավորը:
Երախտիքի խոսք եմ ցանկանում հղել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:
Ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Չնայած տեղացող անձրևին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում:
Երեկ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Հայաստան ժամանած արաբական հեռուստաընկերություններից մեկի օպերատորը Սրբադասման արարողության ժամանակ հայ լրագրողներից մեկին հայտնել է, թե իր նամազի ժամն է և պետք է աղոթի:
Ապրիլի 23-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի:
Տարվա կեսը Հայաստանում բնակվող արվեստի համադրող, հաշմանդամների հարցերի մասնագետ, եգիպտահայ Նաիրի Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Եգիպտոսը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը: