
«Թող Աստված պահպանի Միացյալ Նահանգները». Միքայել Հայրապետեան

Պահպանողական Կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանը շնորհավորական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Նամակում մասնավորապես ասված է.
«Ձերդ գերազանցություն, մեծարգո արտակարգ և լիազոր դեսպան,
Պատիվ ունեմ Հայաստանի պահպանողականների անունից ի դեմս Ձեզ շնորհավորելու և բարեմաղթելու մեր երկրի իրական դաշնակից ԱՄՆ ժողովրդին՝ Սուրբ ծննդյան և Ամանորի առթիվ: Լիահույս ենք, որ ստեղծված վտանգավոր իրավիճակում ամերիկա-հայկական հարաբերությունները չեն ենթարկվի փորձության, և ԱՄՆ-ն կշարունակի իրեն հատուկ իմաստնությամբ տարբերել ՀՀ վերնախավն ու Հայաստանի առաքինի ժողովրդին:
Շնորհակալ ենք մեր անկախության տարիներին ԱՄՆ-ի անշահախնդիր և մեծ օժանդակության համար: Վստահ ենք, որ հետայսու ևս ԱՄՆ-ն կմնա մեր տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը:
Թող Աստված պահպանի Միացյալ Նահանգները»: