Գյումրիի Սախարովի հրապարակում խոշոր վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.18-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի (առանց պ/հ), «ВАЗ-2107» մակնիշի 34 RC 828 , «Mercedes E124» մակնիշի (վարորդ` 1979 թ. ծնված Ա. Ֆ.) 16 UA 739 և «Subaru» մակնիշի (վարորդ` Ժ. Մ.) 34 CT 557 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Փ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ֆ.-ին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ժ.Մ.-ը և Ա. Ֆ.-ը տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս