Բաժիններ՝

Վթար Երևանի կենտրոնում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փողոցի տներից մեկի պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է, տանը կան տուժածներ, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերում են օգնություն. անհրաժեշտ է նաև փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 55 VV 556 պետհամարանիշի (վարորդի տվյալներն անհայտ են) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տանը հարակից խորդանոցի պատին (4 քմ), ինչի հետևանքով պատը փլուզվել է՝ վնասելով խորդանոցում գտնվող՝ 2002 թ. ծնված Ա. Գ.-ին և 1986 թ. ծնված Մ. Գ.-ին: Վերջիններս տեղափոխվել են թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս