Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը:
Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ եւ այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։
Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսի ամսվա ընթացքում գազալցակայանի պայթյունի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 12 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 S» մակնիշի ավտոմեքենա:
Հունիսի 2-ին, ժամը 05.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համացանցում արդեն հասանելի է «70-ամյա հաղթանակի վկաները» ֆիլմը, որը պատմում է Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրած մուլտֆիլմեր էին։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։
Մայիսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 Դ/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Սուրեն Մատնիշյան փողոցի բնակիչներն են ահազանգում: Խնդիրը կապված է հին ջրագծերը նորերով փոխարինելու հետ:
Երևանցի 56-ամյա կինը, «Փաստինֆո»-ի տեղեկությոուններով, երեկ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթը, բռնություն գործադրելով և դանակի սպառնալիքով, փորձել է բռնաբարել իրեն:
Հունիսի 1-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Կասկադ համալիրի կենտրոնական դիտահարթակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 54 դեպքից բացահայտվել 47-ը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց 2014թ. մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած կինը հայտնել էր, որ թիվ 205 երթուղայինում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Բախշի Ս.-ն հայտարարել է, որ զանգվածները կանեփից պատրաստված թմրանյութ են, որոնք աճեցրել է ինքը:
Քաղաքացի Նունե Մ.-ն ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը իրեն ծեծելով Գարեգին Նժդեհի հրապարակից նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ճանապարհին ծեծել է, հայհոյել, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին, իսկ այնտեղ մեկ օր պահելուց հետո բաց է թողել:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքներին, որոնք նա ուղղել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին նյութ գրող լրագրողին: Նա սպառնացել էր` գլուխ կտրելով և բռնաբարելով:
Ծովասարցի ազգագրագետ և մանկավարժ, «Ծովասար» երկրագիտական թանգարանի հիմնադիր Դերենիկ Գևորգյանը Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից դեպի հարավ, Գեղամա լեռնաշղթայի փեշերին գտել է հնագույն հղկված հսկա աղացքար և լեռնային ճանապարհի հետքեր: Ազգագրագետը տեղեկացրել է, որ աղացքարը գտնվել է ծովի մակերևույթից մոտ 2500 մետր բարձրության վրա, «Կոջի ձոր» կոչվող տարածքի աղբյուրից մոտ 50 մետր ներքև: Մեծ ու կարծր ժայռաբեկորի վերևի մասը հղկել են այնքան, որ բավարար է երկու հոգով նրա վրա դրված աղացքարը պտտելու համար:
«Արի տուն ասելով՝ խնդիրը չի լուծվի, ամբողջ իշխանությունն ասում է՝ գնա տնից»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 57.000 դրամ և բանկային քարտեր:
Գայլի հարձակման դեպք Շիրակի մարզում: Կամո գյուղի բնակիչ Բագրատ Խաչատրյանի գոմում գիշատիչը խեղդել ու վնասել է մի քանի գլուխ ոչխարի` միանգամից մոտ 1 միլիոն դրամի վնաս հասցնելով:
Տունն ունի երեք սենյակ, ընդամենը երկու ամիս առաջ 59-ամյա Արմիկ Մարտիրոսյանը մուտք ուներ իր տան բոլոր սենյակներում։ Հետո նրա գլխում ուռուցք հայտնաբերվեց. «Ցավդ տանեմ, գալիս էին, մի կտոր հաց տալիս էին, դրանով պրծնում ա»։
Մայիսի 31-ին, ժամը 11.45-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողին է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ Գյումրիի Մովսես Խորենացու թիվ 31/19 հասցեում գտնվող խանութի հետնամասում անհայտ քաղաքացու դիակ է հայտնաբերվել:
Ամեն ինչ սկսվել է շաքարային դիաբետ հիվանդությունից, որի պատճառով ախտահարվել է ոտքը, ինչն էլ պատճառ է հանդիսացել օրգանիզմի թունավորման: Այս պահին բժիշկները որպես լուծում տեսնում են ոտքի ամբողջական անդամահատումը, բայց փորձում ենք դրանից խուսափել, քանի որ վստահություն էլ չկա, որ ոտքի հեռացումով ամբողջական բուժում կտրվի:
«Տարեկան մեկ շաբաթ Արցախում՝ հօգուտ փայլուն հանգստի, հօգուտ մեր զավակների դաստիարակության և հանուն Արցախի. ահա նշանաբանը, որ մենք առաջարկում ենք»:
13 հազար սիրիահայ է հաստատվել Հայաստանում: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: