Թե ինչու է 30-ամյա կինը նման քայլերի դիմում, ինչու է պահանջում հանդիպումներ Վլադիմիր Գասպարյանի հետ, մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց Լուսինե Սիմոնյանի քույրը՝ Նունեն։
Կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Երևանում կանգնեցրել են Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:
Հայտնի գործարար, մեծահարուստ, Դիլիջանի միջազգային դպրոցի և միջազգային այլևայլ պրոյեկտների հեղինակ Ռուբեն Վարդանյանի որդին այս օրերին ծառայում է Ղարաբաղում՝ Հադրութում, ընդ որում՝ այն նույն զորամասում, որտեղ ծառայում է Բակո Սահակյանի որդին։
ՀԺ»-ի հետ զրույցում Աբովյանի հարսը` Դուշիկ Բեջանյանը, նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր։ Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Լ.Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աստված արգելո՞ւմ է մարմնի վրա դաջվածքներ անել: Ինչպե՞ս է վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին մարմնի վրա կատարվող դաջվածքներին, մասնավորապես` խաչին:
Կարելի՞ է խոսել մահացողի հետ, բարձր աղոթել, նստել կողքին, փորձել ջուր տալ:
Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հակասություն է տեսնում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած ՀՀ-ում բնակչության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրական ռեգիստրում գրանցված բնակչության թվերի միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Սաքունցը նշեց, որ, ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ ՀՀ-ում 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բնակվում է 3 միլիոն 10.600 մարդ: Միաժամանակ, ԱՎԾ-ն հաղորդում է, որ 18 տարեկանից բարձր անձինք պետք է կազմեն 70%-ը:
Ընթացիկ տարվա անցած ինն ամիսներին Արցախում աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիշյալ քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի բժշկական սպասարկման աշխատակից Անահիտ Գ.-ի մոտից հայտնաբերել և վերցրել են զգալի չափերով «կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր:
Չորս անչափահաս երեխա, որոնցից երկուսը հիվանդ են, բազմաթիվ կենցաղային ու ֆինանսական խնդիրներ: Սա է այն ամենն, ինչ ունի Ալավերդի քաղաքի բնակիչ,
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը։
Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 12-ին, Երեւանի ժամանակով՝ 11:30-ին, BDR3751 Ջուբա-Խարթում-Երեւան, իսկ այնուհետեւ՝ Երեւան-Մոսկվա-Սիկտիվկար չարտերային չվերթով իրականացվելու է աճյունների տեղափոխումը Հայաստան եւ Ռուսաստան։ Թռիչքի տեւողությունը մոտավորապես 8-ից 9-ը ժամ է։
Ընտանիքը նյութական միջոցներ չի ունեցել նորոգելու համար եւ այն վթարային է դարձել: Մանյան վկայում է , որ իր հոր մահից հետո մայրը ծանր վիրահատության է ենթարկվել, նրան վթարային տան մեջ չպահելու, նաեւ մոր դեղերի համար գումար վաստակելու համար 2002 թ. ընտանիքով տեղափոխվել են Ազատամուտ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Այսօր` նոյեմբերի 11-ին, Զաքիյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնեբերվել էր թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական վարկածի` նա հանկարծամահ է եղել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում 1976 թ. ծնված Լիլիթ Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի աղջիկը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողներից է իմացել հոր մահվան մասին լուրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Դատաբժիշկը զզնել է դին, արտաքին զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար մահվան պատճառները:
Լևոն Մութաֆյանի դուստրը` Անահիտ Մութաֆյանը, լացակումած հայտնել է, որ իր հայրն այլևս չկա, և ինքը խոր ցավ է ապրում: Նա հավելել է, որ այս պահին իրենք ոչինչ չեն կարող ասել, քանի որ կատարվածն իրենց համար ևս անսպասելի էր: «Հայրիկս չկա, չգիտեմ ինչ ասեմ, հասկանո՞ւմ եք»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը 168.am-ի հետ զրույցում՝ լսելով Լևոն Մութաֆյանի մահվան մասին լուրը, ասաց, որ վեջինիս հետ երեկ էին վերադարձել Թբիլիսի կատարած շրջագայությունից, որտեղ հրավիրված էին մասնակցելու տեղի՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում կայանալիք՝ «Սովորական պատմություն» թատերական ներկայացման պրեմիերային: Հակոբ Ղազանչյանն ասաց, որ […]
Անդրադառնալով հիվանդ ցմահ դատապարտվածների խնդրին, փաստաբանն ասաց, որ նրանց չազատելն այլ հարց է. «Ի վերջո, հիվանդին տեսաք՝ բաց թողեցին: Իսկ մյուսը մահացավ, որովհետև, հավանաբար, իրեն այդքան ակտիվ չեն պաշտպանել: Փաստաբաններից էլ է շատ բան կախված»:
Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Օբաիդ Խալիֆա ալ Քաաբի առաջին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Արաբական Էմիրությունների միջև:
Երևանի Զաքյան փողոցի կացարաններից մեկում գտել են թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Նախնական տեղեկություններով` Լ. Մութաֆյանը հանկարծամահ է եղել: