Վթար Ռուբինյանց փողոցում. կա տուժած

Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ Ալմաստ գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota sienna» մակնիշի 81 RL 800 (վարորդ՝ Ռ. Հ.), «ՎԱԶ 2107» մակնիշի 34 FL 879 (վարորդ՝ Ն. Պ.) և «BMW X5» մակնիշի 32 LL 519 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BMW X5»-ը կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW X5»-ի վարորդ՝ 1970 թ. ծնված Գ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս