Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.18-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական նշանակված, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Aravot.am-ի տեղեկություններով, «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորած խմբի, մասնավորապես Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցու 71-ամյա հոգևորական Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանի հետ որոշակի կապեր ունենալու կասկածանքով երեք օր առաջ ձերբակալել են Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նախկին պաշտոնյաների:
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Էջմիածնի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ումուշադյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Ղազարյանի, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Գրիգորյանի և Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ, 21-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ Ալմաստ գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բովաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 01.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի բենզալցակայանին մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Հայ Առաքելական եկեղեցում Սբ. Պատարագ մատուցվում է. Բոլոր կիրակի օրերին, 5 տաղավար տոներին (Սբ. Ծնունդ (անփոփոխ` hունվարի 6), Սբ. Հարություն (Զատիկ), Պայծառակերպություն (Վարդավառ), Վերափոխում Սբ. Աստվածածնի, Խաչվերաց), նաև` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոների նախօրեին` ճրագալույցի Պատարագ (երեկոյան ժամերգությունից հետո), 5 տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերին (ննջեցյալների հիշատակության օրեր):
Դատարան է ուղարկվել մոր կողմից երեխային սպանելու փորձի վերաբերյալ գործը:
Ուզում եմ, որ զինվորներս իմանան, որ հայրենիքը չպետք է սիրել կամ չսիրել նրա համար, որ վատն է կամ լավը, հայրենիքը պետք է սիրել նրա համար, որ ՄԻԱԿՆ է: Այդ մեկն է ու եզակին: Ու դուք, տղե՛րք ջան, հենց այդ ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆՆ եք պաշտպանում: Պետություն, ընտանիք, մայրություն, սեր, մեր անցավորների գերեզմանները… այս բոլոր սրբությունները պաշտպանելուց ավելի վեր բա՞ն:
Խոստովանեցին երկու տասնյակից ավելի գողությունները:
«Պետք է իմանալ, թե երեխայի մարմնի որ մասերին է հարվածել: Եթե հարվածներ կան անձի կոկորդին, սրտին, ապա դա համարվում է ծիսական զոհաբերություն»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դասախոս Աշոտ Մանուչարյանը:
Բնական թե արհեստական տոնածառ. այս հարցը շատերին է տանջում: Եթե նախորդ տարիներին դժվար էր նույնիսկ երազել տանը բնական եղևնի ունենալու մասին, ապա այս տարի դա այլև անհասանելի չէ:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևան Մոլ առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների ծառայողները օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկել Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ին:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Արթուր Դ.-ն, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն
ՌԴ-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին վթարի հետեւանքով մահացած երեք հայերը արտագնա աշխատանքից Հայաստան էին վերադառնում՝ Ամանորն իրենց ընտանիքների հետ նշելու համար:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղի 4 բնակիչներ շմոլ գազի թունավորումով տեղափոխվել են իրենց մոտ բուժօգնության:
Արդյո՞ք սահմանադրական փոփոխություններով երաշխավորվում են Հայաստանի ժողովրդավարական զարգացումներն ու իշխանությունների տարանջատումը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 06.44-ին, ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի 12/7 հասցեում գործող տոնավաճառում գողություն է կատարվել:
2015թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445,649, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,711-ով: Այս մասին տեղեկանում ենք Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած հաշվետվությունից:
Այս տարի հայաստանյան ամանորյա սեղաններից էկզոտիկ կոկորդիլոսները, ըստ ամենայնի, կբացակայեն: Որպես կանոն դրանք նախկինում վաճառվում էին ՍԱՍ սուպերմարքեթների ցանցում, որոնց սեփականատերն էլ հենց ներկրում էր դրանք Հայաստան:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 02.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի 5-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեկտեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
«Ցավով տեղեկացնում ենք, որ Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են»,- այս մասին ասված ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրայսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
«Մեր սննդակարգում (միջին քաղաքացու) 20%-ը կազմում են հացն ու մակարոնեղենը, այս ցուցանիշն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Սա բնորոշ է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Քաղաքակիրթ աշխարհում, եթե ընտանիքի եկամուտների 25%-ից ավելին գնում է սննդին, դա համարվում է աղքատության շեմ, իսկ մեզ մոտ մոտ 60% է գնում սննդին: Իհարկե, կա մի շերտ, որ նման խնդիր չունի, բայց բնակչության 80%-ի մոտ այդ խնդիրը կա»,-նշեց նա: