Աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին

ermenihaber.am. Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին:
Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը:

Այս մասին տեղեկացնում է «Cnntürk» լրատվական ծառայությունը՝ հղում անելով նախագահականի իր աղբյուրներին: Լուսանկարիչը զանգահարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին և ասել, որ ցանկանում է լուսանկարել Էրդողանին, որը վերջին անգամ իր օբյեկտիվի առջև հայտնվել էր 2012 թվականին:

Նախագահ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչին ընդունել է Քըսըքլըում գտնվող իր բնակարանում: Գյուլերը լուսանկարել է նախագահին, առաջին տիկնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց թոռներին՝ Ահմեթին և Մահինուրին:

Հանդիպման վերջում պոլսահայ լուսանկարիչը Էրդողանին նվիրել է «Հին Ստամբուլի հուշեր» գիրքը, որտեղ զետեղված են իր լուսանկարները:

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գյուլերին լուսանկարչական արվեստում ունեցած մեծ ներդրումների համար:

tor

nx 2

nx3(1)

nx

nx 1(1)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031