
Շահումյան գյուղում վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 01.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի բենզալցակայանին մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, «BMW-X5» մակնշի 83OC888 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել կայանված «Nissan Sunny» մակնշի 012ՈՍ04 պ/հ, «Nissan March» մակնշի 34ML338 պ/հ, «Kia» մակնշի 34VQ812 պ/հ և «Range Rover» մակնշի E346EK197 պ/հ ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «BMW-X5»-ի վարորդ, Հ. Մ.-ն (ծնվ. 1996թ.) և ուղևոր Ս. Օ.-ն (ծնվ. 1996թ.) հոսպիտալացվել են Արտաշատի քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել են գազի բալոնների փականները: