
Դստերը սպանելու համար մայրը նրան սնդիկ է խմեցրել

Դատարան է ուղարկվել մոր կողմից երեխային սպանելու փորձի վերաբերյալ գործը:
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ 35-ամյա կինը տանն իրեն պատկանող ննջասենյակում ապօրինաբար իր դստերը դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ներարկիչի միջոցով խմեցրել է սնդիկի հիդրօքսիդ, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ տանը գտնվող նրա ընտանիքի անդամները աղջկան տեղափոխել են հիվանդանոց:
Կինը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» կլինիկայում: