Քաղաքացի Հայկ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իր անչափահաս որդու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի և իր որդու միջև առերես հարցաքննության ժամանակ քրեական գործը քննող քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը, հունիսի 3-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 6 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
1988-ի երկրաշարժի հետևանքով իր երբեմնի տեսքն ու արժեքը կորցրած Գյումրու Սևյանի ակումբը կվերանորոգվի:
Ըստ APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի Շամախի քաղաքում այսօր՝ քիչ առաջ, տեղի է ունեցել 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Հովիկ Աբրահամյանը խոսել է Չեխիա կատարած պաշտոնական այցի արդյունքերի մասին՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման լավագույն գրավականն է: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական, կրթամշակութային, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում։
Նավթի գինը նվազում է ի հաշիվ ավելցուկային առաջարկների ու սպասելիքների առ այն, որ ՕՊԵԿ-ը կորոշի կրճատել արդյունահանումը ուրբաթ կայանալիք նիստում:
Մեծարգո պարոն Նախագահ, ես՝ Ստեփան Արտյուշայի Գրիգորյանս, ձերբակալվել եմ դեռևս 1996թ. ապրիլի 26-ին: 1997թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվեցի մահապատժի: Դատապարտվել եմ 1961թ. քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1 և 7 կետերով, մեղադրվել եմ սպանության գործով` որպես մասնակից. ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ.Քոչարյանը «ներման հրամանագրով» առավելագույն պատիժը փոխարինեց մեկ այլ առավելագույն պատժատեսակով:
Բացի այդ, նույն օրենքի համաձայն՝ վարորդներն ազատվում են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կատարած վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների գումարները և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր ավտոմեքենայի վրա արձակված կրակոցների գործով տուժող է ճանաչվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տուժող են ճանաչվել նաև նրա վարորդն ու նրա օգնականը:
ԱՄՆ-ում մահացել է 2004թ. քիմիայի բնագավառում նոբելյան մրցանակակիր Իրվին Ռոուզը: Գիտնականը բառացիորոն 2 շաբաթ անց կդառնար 89 տարեկան:
Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն-Արտամետ-Նոր Գեղի գյուղերն իրար կապող հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր տասնամյակներ առաջ։ Ճանապարհի քիչ թե շատ բարվոք վիճակը մինչ այժմ պահպանվում էր փոսային նորոգումներով:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տուժած քաղաքացին իր կնոջ բնակարանում 2015 թվականի մայիսի 21-ին հյուրընկալել է ընկերներին, որոնց թվում է եղել նաև 32-ամյա Դավթյանը:
«Եթե ՀԷՑ-ը կարողանա հիմնավորել, որ իր արած բոլոր այդ ծախսերը պետք է ներառվեն սակագնի մեջ, կլինի արդարացված, բայց դա չեն կարող հիմնավորել, հետևաբար հանձնաժողովը հաշվի կառնի որոշ ծախսային հոդվածները, և ըստ դրա՝ որոշակի առումով կթանկացնի: Թանացումից խուսափելը լինելու է բավականին դժվար»:
Հունիսի 3-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան- Աշտարակ հատվածում` ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իմ պաշտպանյալի գործով խուզարկություն տեղի է ունեցել միայն մարտ ամսին Ինգուշեթիայում Դադաևի մոր տանը, որտեղ առգրավել էին փամփուշտները: Դրանից հետո ոչ մի խուզարկություն, ոչ առգրավում տեղի չի ունեցել»:
«Սովորական ՀՀ քաղաքացու նման ապրում եմ»։ Մեր հարցին՝ եթե մեքենա չունեք, ծառայողական մեքենանե՞րն եք օգտագործում ընտանեկան կարիքների համար, նախարարը պատասխանեց. «Ես շաբաթվա 6 օրը աշխատանքի մեջ եմ, կարելի է ասել՝ առավոտից մինչև այն ժամանակ, երբ օրը վերջանում է, և արդեն դուք քնում եք»։
Հունիսի 3-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ավազանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է շուրջ 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված 2 մեղադրյալների մասով նախաքննությունը։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 2-ին, Երևան քաղաքի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցել Ford Transit-ի և Renault-ի բախումը:
Ըստ նույն աղբյուրների, ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ է անելու: Ենթադրվում է, որ դրանք այնքան էլ ձեռնտու չեն լինելու իշխանություններին և այդ իսկ պատճառով նրանք մտմտում են լսումները փակ անցկացնելու տարբերակը:
Երկու օր առաջ վերաբացված «Հայաստան» կինոթատրոնի հետ կապված մի ուշագրավ հարց կա, որի պատասխանը մինչ օրս դեռ չի հնչել: Ո՞վ է այդ կինոթատրոնի սեփականատերը:
Գազալցակայաններում հնչած պայթյուններից հետո այս ոլորտի հետ կապված բավական ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս:
ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի (Հայկոոպի Աբո) դրամական միջոցները տարեցտարի ավելանում են նույնիսկ պաշտոնական տվյալներով:
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին զեկուցել է, որ էլեկտրական էներգիայի հնարավոր սակագնի ավելացման հնարավորությունը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել ոչ միայն պետական ողջ համակարգում, այլև, մասնավորապես, իրավապահ համակարգում:
11:00-13:00 Ծովագյուղ գյուղը, Սեմյոնովկա գյուղի հեռուստակայանը, «Վան» հյուրանոցային համալիրը, «Թիվ 2-րդ հանգստյան տուն» և «Նորալուսին» հանգստի գոտիները, «ՄՄՄ ընդ Ռ» և «Ալիք» ընկերություններին պատկանող գազալցակայանները, «Արկադի-Արման» ընկերության բենզալցակայանը, հարակից արտադրական տարածքները և հանրային բաժանորդները:
Եթե դատարանն ապացուցված համարի կնոջ մեղքը, նա կարող է պատժվել ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Քրիստոնեությունն ինձ համար կայացման ընթացք է` ամենօրյա և ամենժամյա «աշխատանք»է: Երբ մկրտվեցի 12 տարեկան էի և հավատքի մասին պատկերացնումներս դեռ ձևավորված չէին, հետևաբար դեռ չէի հասկանում մկրտության զորությունը:
Մինչ այդ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ով, սակայն, իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են հանցավոր մի ողջ մեխանիզմ: