Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին:
Ապրիլի 17-ին ժամը 11-ին ավտովթար է տեղի ունեցել Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի դիմաց: Բախվել են «Գազ 24» և «Մերսեդես» մակնիշների մեքենաները: Բախման հետևանքով տուժել են «Գազ 24» մակնիշի մեքենայի վարորդ, 1990 թվականին ծնված Լևոն Ռազմիկի Փիլոյանն ու ուղևոր, 1987 թվականին ծնված Հասմիկ Ռազմիկի Փիլոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են գիշերային ակումբի մոտ հրազենի գործադրմամբ քաղաքացի Է.Ջաբուրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը /Եղվարդի նստավայրում/, նախօրեին՝ ապրիլի 16-ին, հրապարակել է ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը, որի համաձայն` վանդալի նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով, իսկ հուշարձանին պատճառված վնասի համար վճռվել է բռնագանձել 839. 390 ՀՀ դրամ:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ տուժողից նյութական պահանջ չունի։ Նրա ներկայացուցիչն առարկեց միջնորդության դեմ, պնդեց, որ դատաքննության ընթացքում ակնհայտ կդառնա, որ սխալ որակում է տրվել հանցագործությանը, արագացված կարգ կիրառելով ցանկանում են դատարանից թաքցնել իրական հանցագործությունը։
2015 թվականի ապրիլի 13-ին ահազանգ էր ստացվել` ըստ որի Տ.Պետրոսյան 18շ բնակիչ, 1951թ. ծնված Ա.Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:
Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նա իր բնական մահով չի մահացել:
Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Հասմիկ Հարությունյանի երդման արարողությունը:
Օպերայում «Մեղեդի» սրճարանի մոտ այսօր՝ ապրիլի 17-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությաբ դատարանում այսօր սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի քննությունը։
Մարտի 14-ին վեց ամսական Նարե Դավթյանը տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել:
«Դա մշտապես այդպես է, քանի դեռ անձնավորությունն իր հայրենիքում չի գտնվում, հարցն օրակարգում է, քանի դեռ լուծում չի տրվել, բնականաբար հարցն օրակարգում է: Ոչ մեկը չի մոռացել, որ մենք ունենք ռազմագերիներ, այնպես որ աշխատանքները տարվում են: Պարբերական բնույթ են կրում հանդիպումները, այցելել են, հետո նորից են այցելելու, հանդիպելու են»:
Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել, որը փոխանցվել է նաև գյուղի բնակիչներից մի քանիսին:
Ապրիլի 16-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 39 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևան գարեջուր» ՓԲԸ, որը հայտնի է իր «Կիլիկիա» ապրանքանիշով, այս տարվա ընթացքում չի դադարել Ռուսաստան գարեջուր արտահանել, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում:
Իշխանություններն այս տեխնոլոգիան կիրառում են բոլոր համաներումների ժամանակ, պատճառաբանելով, թե շատերը, այդ մասին տեղեկանալու դեպքում, հանցագործություն կգործեն` իմանալով, որ համաներման տակ են ընկնելու:
Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:
Պարենի համաշխարհային ծրագիր»-ը (ՊՀԾ) Հայաստանում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2010 թվականից, ինչպես հայտնի է, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50 000 աշակերտների տալիս է տաք սննդարար ապուր կամ շիլա ու հաց:
Գործադիրն այսօր Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ:
Հայաստանում ամերիկյան համալսարանը երկու տարի առաջ՝ 2013 թվականին, Հայաստանի՝ բնապահպանական ռիսկեր պարունակող 11 համայնքներում հետազոտություն է իրականացրել՝ հողում և երեխաների արյան մեջ ծանր մետաղների առկայությունը պարզելու նպատակով:
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Ա. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին վիրավորանք հասցնելու մեջ: Սպանության գործով Հայկազ Բարսեղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այս գործով ներգրավված չեն եղել:
ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացման ընթացքին:
Ապրիլի 16-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Վերջին օրերին տեղացած անձրեւների հետեւանքով հալվել են սարերին առկա ձյան շերտերը, Դեբեդ գետի հերթական գարնանային վարարումն է:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանությունը:
Ապրիլի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21121-110» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 8.2 կ/մ-ին բախվել է ձիու և կողաշրջվել:
Որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում կառուցվող ուսումնական-մարզական նոր համալիրի հիմնարկեքի արարողությանը: Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Համալիրի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ճանապարհային ոստիկանության (ՃՈ) և պայմանագրային հիմունքով պահպանության և անվտանգության ծառայությունների մատուցման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները: