
Արծրուն Հովհաննիսյանը` սահմանում տիրող իրավիճակի մասին

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդհանուր առմամբ սահմանին անցնող գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, զինված դիմակայության լարվածության թուլացում կա:
Դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»: