Բաժիններ՝

ՌԴ-ում վթարից մահացած հայերը արտագնա աշխատանքից տուն էին վերադառնում՝ Ամանորը նշելու. news.am

ՌԴ-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին վթարի հետեւանքով մահացած երեք հայերը արտագնա աշխատանքից Հայաստան էին վերադառնում՝ Ամանորն իրենց ընտանիքների հետ նշելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին մահացածներից մեկի հարազատները:

Մահացածներից 45-ամյա Ստեփան Կոստանյանը եւ 25-ամյա Սարգիս Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից են: Ստեփան Կոստանյանը մեկ դուստր ու մեկ որդի ունի՝ 20 եւ 17 տարեկան: Սարգիս Խաչատրյանն ամուսնացած չէ: 30-ամյա Էդգար Պետրոսյանը Չարենցավան քաղաքից է: Վթարի հետեւանքով վիրավորված Մարկոս Պապյանը նույնպես Աբովյանից է: Մահացածները բոլորը եղել են «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը վարել է Մարկոս Պապյանը:

Մահացածների ու Մարկոս Պապյանի հարազատները մեկնել են ՌԴ:

Ամբողջությամբ` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031