Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:
Այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերից բացի, հարգում են նաև 2011 թվականի ապրիլի 24-ին Բաթմանի նահանգի Քոզլուքի շրջանի զորամասում սպանված հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի հիշատակը:
Այդ օրը նաեւ նշանակում է, որ մարդկանց հետ չի կարելի վարվել այնպես, կարծես նրանք ինչ-որ իր են:
Էջմիածնում այսօր` ապրիլի 24-ի առավոտյան, Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ էջմիածինցիները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները ծաղկեպսակներ տեղադրեցին Կոմիտասի արձանի մոտ եւ Մայր Տաճարի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի ապրիլի 24-ի հավաքի ընթացքում 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ քննարկեցին Հայոց ցեղասպանության թեման։
Մենք գլուխ ենք խոնարհում այդ աղետի բոլոր զոհերի հիշատակի առջև:
Թուրքական Թվիթերում ամենատարածված հեշթեգը դառնում է #ErmenilerdenOEzuerDiliyorum-ը,
Այսօր Աշտարակի ոստիկանություն է հրավիրվել ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ով նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է:
Ապրիլի 23-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Կապանի Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բակում վրաերթի է ենթարկել 2012 թ. ծնված Արթուր Հ.-ի:
Ապրիլի 24-ի առավոտյան եւ ամբողջ գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հակառակորդն արձակել է ավելի քան 200 կրակոց:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները, ՀՀ –ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, մշակույթի և արվետսի գործիչներ:
Այս տարի մենք նշում ենք «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի առաջին զանգվածային հաշվեհարդարի 100-րդ տարելիցը:
Այսօր ՝ ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչև 24.00 սահմանափակվելու է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան և Բաղրամյան-Կիևյան փողոցների խաչմերուկներից:
«System Of A Down» խմբի անդամները Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների զավակներ են և որպես խումբ, նրանք վաղուց ձգտում են, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեն կոտորածների և տեղահանումների մասին, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան մեկ միլլիոն մարդ, իսկ մանցածը ցրվել ամբողջ աշխարհում: Խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ունեցել է անհատական համերգ Երևանում, բայց այսօր խմբի անդամները «Արթնացեք հոգիներ (Wake Up The Souls)» համերգային շրջագայությունը ավարտեցին իրենց հայրենիքի մայրաքաղաքում տեղի ունեցած անվճար համերգով:
Բրիտանական BBC-ն 60 վայրկյան տևողությամբ ներկայացրել է 1 դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Ըստ լրատվամիջոցի՝ այդ իրադարձությունները դեռ վիճելի են, հատկապես Թուրքիայի կողմից:
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր խորթ մոր աջ աչքին և վերջինիս պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրանց տանը հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են AKC-74 տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու մեջ՝ դատապարտվելով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռին կայծակ է հարվածել:
Զոհաբերված Հայաստան» գիրքը շատ յուրահատուկ ոճով է գրված։ Թիվ մեկ հետաքրքիր փաստը հեղինակի մահմեդական լինելն է, ինչն էլ նա բազմիցս նշում է գրքում։
«Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր է: Այն նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին: Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Աղբահանության վարչությունում պնդեցին, որ բակերում թափված աղբը համատիրության խնդիրն է, իրենք զբաղվում են միայն աղբարկղերի դատարկման խնդրով: Համատիրությունը հակառակը պնդեց՝ ասելով, որ իրենք զբաղվում են միայն շենքի հետ կապված հարցերով, իսկ բակերում թափված աղբն աղբահանության վարչության խնդիրն է: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, նշեց, որ դա Աղբահանության վարչության խնդիրն է, համատիրության խնդիրն աղբահանության գումարները հավաքագրելն է:
Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ատացվել, որ Քեթի գյուղի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 հոգի:
Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան եւ ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի:
Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը:
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արարատ Ա.-ին:
Անուշ Հարությունյանն Ալավերդու բնակիչ է: Նրա հայրական պապի ընտանիքը գաղթական է: Տիկին Անուշն ասում է, որ կորուսյալ հայրենիք ունենալու գիտակցությունը երբեք չի լքում իրեն ու չի մոռանում, որ այնտեղ՝Վան քաղաքում, պապական տուն ունի:
Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։
100 րոպեանոց «Փրկության քարտեզ» ֆիլմը կառուցված է բացառապես իրական փաստերի վրա. սա նոր խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: