
Շիրակի մարզում եղևնիներն անօրինական չեն հատվել

Tsayg.am-ը գրում է. Բնական թե արհեստական տոնածառ. այս հարցը շատերին է տանջում: Եթե նախորդ տարիներին դժվար էր նույնիսկ երազել տանը բնական եղևնի ունենալու մասին, ապա այս տարի դա այլև անհասանելի չէ: Շուկայում ու քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են բնական սոչիներ՝ արժեքն էլ բավականին մատչելի: Եղևնիների “բիզնեսը” թեև անհանգստացնում է բնապահպաններին սակայն բնապահպանական տեսչությունից հայտնում են, որ դեռևս անօրիանական հատման դեպքեր չեն գրանցվել: