
Վթար Երևան Մոլի մոտ. կա տուժած

Դեկտեմբերի 26-ին, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևան Մոլ առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «BMW» մակնիշի 34RT751 պ/հ (վարորդ Ս. Խ., ծնվ. 1994թ.) ավտոմեքենան բախվել է «Mercedes C220» մակնիշի 10SL119 պ/հ (վարորդ Գ. Գ.) ավտոմեքենային, այնուհետև բախվել է ճանապարհի արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ս. Խ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել են վառելիքաքսուքային նյութերի արտահոսքը, կատարել են հովացման և վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: