
Վիճաբանությունն ավարտվել էր երկաթի հարվածով

Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Արթուր Դ.-ն, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Վերջինիս քույրը ոստիկաններին հայտնել է, որ 1952 թ. ծնված Միշա Գ.-ն իր այգում երկաթով հարվածել է Արթուր Դ.-ի գլխին:
Միշա Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: