Բաժիններ՝

Այս Ամանորին հայերը կոկորդիլոս չե՞ն ուտի. «Փաստինֆո»

Այս տարի հայաստանյան ամանորյա սեղաններից էկզոտիկ կոկորդիլոսները, ըստ ամենայնի, կբացակայեն: Որպես կանոն դրանք նախկինում վաճառվում էին ՍԱՍ սուպերմարքեթների ցանցում, որոնց սեփականատերն էլ հենց ներկրում էր դրանք Հայաստան:

Այս տարի, սակայն, կոկորդիլոսն այս խանութների վաճառասեղաններին դեռ չի հայտնվել: Ինչպես «Փաստինֆո»-ին  հայտնեցին ՍԱՍ սուպերմարքեթների ցացնցից, այս պահի դրությամբ էկզոտիկ կենդանիները վաճառքում դեռ չկան, բայց և չբացառեցին, որ առաջիկա օրերին կարող են հայտնվել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից լ մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ կոկորդիլոսի ներկրման թույլտվություն ստանալու համար հայաստանյան որևէ տնտեսվարող իրենց առայժմ չի դիմել: Բայց այստեղ էլ չբացառեցին, որ նման դիմում դեռ կարող են ստանալ:

Ի դեպ, անցած տարիներին դեկտեմբերի 20-ից հետո արդեն կոկորդիլոսները ներկրվում ու հայտնվում ՍԱՍ-ի վաճառասեղաններին:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս