Ինչո՞ւ նրանք պետք է երջանիկ լինեն, երբ ես տառապում եմ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում ընդունված է տխուր, դժբախտ, տառապած լինելը: Ոչ միայն ընդունված է, այլ նաեւ խրախուսելի է: Եթե դու այդպիսի տեսք եւ վարք ունես, քեզ հանդիպողները դա համարում են «որակի նշանի» նման մի բան, դա հարգանքի արժանի, գովելի երեւույթ է: Տառապող մարդու մասին խոսում են ակնածանքով, կիսաշշուկով՝ այնպես, կարծես նրա տառապանքը ինչ-որ նվաճում է կամ առաքինություն: «Բա իմացար»՝ ու գնում է դժբախտության երկարուձիգ պատմությունը՝ համապատասխան մեկնաբանություններով եւ լեզվի ճպճպոցներով: Եվ հակառակը՝ ժպտացող, հաջողակ, ապահովված մարդկանց Հայաստանում թարս են նայում` երջանիկ, ժպտացող, կայացած լինելը պարտադիր արժանանում է կասկածամիտ, հերսոտ հայացքների մեկնաբանությունների: «Էս ի՞նչ է եղել, որ երջանիկ ես: Բա էս անտեր երկրում երջանիկ լինելու ի՞նչ հիմքեր կան: Կամ ձեւեր է թափում, կամ էս ժողովրդի թշնամին է»:

Քիչ թե շատ հայտնի մարդկանց ամուսնության լուրը, որը պետք է որ միայն երջանկության մաղթանքների առիթ դառնա, առաջացնում է թույն ու թարախ: Տրամաբանությունը, հավանաբար, հետեւյալն է՝ ինչո՞ւ նրանք պետք է երջանիկ լինեն, երբ ես տառապում եմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս