![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի Բրայսի փողոցում մեքենան բախվել է ծառին
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/vtar.jpg1_.jpg)
Դեկտեմբերի 26-ին, ժամը 05.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրայսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան» մակնիշի 07 DO 099 պետհամարանիշով ավտոմեքենան Բրայսի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: