Բաժիններ՝

Երևանի 75-ամյա բնակիչը մեղադրվում է կացնով որդուն սպանելու մեջ. վիճաբանությունը տանիքը վերանորոգե՞լու շուրջ է եղել

Դատարան է ուղարկվել Երևանի բնակչի սպանության գործը: 75-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իրեն պատկանող ավտոտնակում, տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու` հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել որդու գլխին և գանգուղեղային բազմակի բաց բութ և կոտրած վնասվածքների` գլխի աջ ճակատ-գագաթային շրջանի սրակոտոր վնասվածքի, աջ գագաթ-ծոծորակային շրջանի աստղաձև սրակոտոր վնասվածքներիի , քթի մեջքի շրջանի սրակոտոր վնասվածքի, ձախ ծոծորակային շրջանի անկյունաձև սալաջարդ վնասվածքի, ձախ գագաթային շրջանի սալաջարդ վնասվածքի ձևերով կյանքի հետ անհամատեղելի մամնական վնասվածք պատճառելով` սպանել է նրան:

Տղամարդը կալանավորված է: Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են կացինը, բաց շականակագույն կտորը, վերնաշապիկը, գլխարկը գիշերազգեստի անդրավարտիքը, անդրավարտիքը, ռետինե ձեռնոցները, պլասմասե դետալի թվով 6 թափանցիկ պոլիէթիլային պարկերը, անանման կտորը, յուղաներկի տարայի կափարիչ, կիսաճտքավոր կոշիկները, հողազանգվածից վերցված քարերը, թվով 2 թանզիֆե խծուծները, մեղադրյալի աջ և ձախ եղունգների կտրվածքները, կանաչ և շականակագույն կտորները, առանց բռնակի դանակը, դիտահորից վերցված հողը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս