Հետախուզվող կինը կամավոր ժամանեց Հայաստան
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 1977 թ. ծնված Գայանե Հ.-ն, ով ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Գայանե Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: