ՀՀ Արարատի մարզի դատախազի զեկուցագրի համաձայն` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պաշտոնատար անձինք կատարել են պաշտոնեական կեղծիք:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցած գողության ու չարաշահումների վերաբերյալ տարածված տեղեկությունների առթիվ պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանին՝ պահանջելով ստանալ «ՀԷՑ»-ից մի շարք կոնկրետ տվյալներ, որոնց հրապարակումը կապացուցեր գողության և չարաշահումների հանգամանքը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ օրենսգրքով նախատեսվում է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և մինչև 2017թ. մարդկանց ձեռքին եղած աշխատանքային գրքույկները պետք է հավաքվեն մի տեղում, ստեղծվի բազա, որից հետո հրաժարվեն գրքույկներից, իսկ պետությունը պարտավոր կլինի աշխատանքային պատմությունը պահպանել:
Հոպոպը Սդղի գյոլում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող ամառանոցային համալիրի «նայողն» է, և դեպքը կատարվել է նրա անմիջական «վերահսկողությամբ»:
Ոստիկանության Սևանի բաժին ահազանգած 1950 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն հայտնել է, որ քաղաքային թիվ 1 հանրային լողափի ափամերձ ջրային հատվածում ատրճանակի նմանվող զենք կա:
Հունիսի 16-ին հանրապետության հարավային հատվածներից մեկում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին:
Հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մեզ ներկայացված է ընդամենը մի լուսանկար, առանց գծագրի, առանց տեքստային մասի, որտեղ երևում է, որ հին օդանավակայանից պահված է միայն միջուկային հատվածը՝ աշտարակը, իսկ օղակային և ճանապարհային հատվածը քանդվում է:
ԼՂՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության կողմից պարզվել է, որ Շուշի քաղաքում առևտրի համար չնախատեսված, հակասանիտարական պայմաններում և առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի իրականացվել է մսամթերքի բակային վաճառք։
Հունիսի 16-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերան – Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 15-ին՝ ժամը 2-ին, Արթիկի ոստիկանների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ, 1950 թվականի ծնված Լերման Սեմյոնովն, ում մոտ առկա են եղել ինչպես գանգուղեղային փակ վնասվածք, այնպես էլ այլ խնդիրներ: Տուժածը անցել է ռենտգեն և այլ հետազոտություններ:
Հունիսի 16-ին, ժամը 02.13-ին տեղեկությում է ստացվել, որ այրվում են Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի անասնագոմերը:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումը բավարարվել է։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրանք պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին:
ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը չի հրապարակում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նոր դատավորի անունը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանձնաժողովի նիստերը գաղտնի են ընթանում՝ թե՛ քվեարկությունները, թե՛ ընթացակարգը, թե՛ քննարկումների փուլն ամբողջությամբ գաղտնի է:
«Ես չեմ ուզում պաշտպանել ՀԷՑ-ին, իրականության կողքին եմ: Երկու ճիշտ է լինում՝ թանկ էլեկտրաէներգիա են վաճառել ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը հայտնվել է պարտքերի մեջ և ինքը պարտքեր է կուտակել արտադրող ձեռնարկություններին: Խնդիրը մեկն է՝ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին պարտքերը չեն տալու և դրանք ունենում են խնդիրներ և նույնիսկ ապագայում կարող է չկարողանան արտադրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Արթիկ քաղաքում գործող տաքսի ծառայության գրասենյակում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, մեկ անձ ձերբակալվել է։
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Ինչպես գրում է The Wrap-ը, Հայոց ցեղասպանության մասին պատմող «էպիկական սիրային» ֆիլմում նկարահանվելու են բրիտանացի հայտնի կինոդերասան Քրիստիան Բեյլը («Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմի աստղը) ու ամերիկացի դերասան, երգիչ Օսկար Այզեքը:
«Դուք բոլոր գողերին մարդասպաններին չեք բռնել սկի: Ո՞վ է ասել, որ բոլոր գիծ տրորողներին պետք է տուգանեք»: Մարուքյանը բերեց ԱՄՆ-ի ու Բեռլինի օրինակները, որտեղ շատ հանգիստ երթևեկություն է, տեսանկարահանում գրեթե չկա, իսկ այստեղ տեսանկարահանող սարքերն օր-օրի ավելանում են: Նա կոչ արեց խնդիրը լուծել և խոստացավ անձաբ մշակել համապատասխան օրինագիծը:
Հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ըստ զեկուցողի՝ 2015թ հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել և վարույթ են ընդունվել 134 քրեական գործ, որոնցից 16-ը՝ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց արբիտրաժային դատական համակարգի զարգացմանն ուղղված օրինագծերի փաթեթը: Ըստ նրա՝ դատարանին ընդդատյա վեճը մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելը կողմերի համաձայնությամբ օրենքով սահմանված կարգով կամ ՀՀ միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում կարող է հանձնվել արբիտրաժի լուծմանը:
Երեկ գիշերը՝ 04:00-ի սահմաններում, երևանցի կնոջը բռնաբարել են Երևան-Էջմիածին ճանապարհին կից դաշտում:
«Զինվորական ենք, որտեղ հրամայեն, այնտեղ էլ պետք է ծառայենք: Ոչ մի բանի համար ոչ տխրում ենք, ոչ ուրախանում, մեր պարտականությունն ենք կատարում»:
Գյումրիի ավագանու որոշմամբ՝ Գյումրիի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը վերանվանվեց աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունով:
Էլէներգիայի սակագինը բարձրացնելու փաթեթի մեջ ներառված են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերին» այլ ընկերությունների ունեցած անհուսալի պարտքերը: Այս պահի դրությամբ դա ընդհանուր առմամբ կազմում է մոտ 5 միլիարդ դրամ:
Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան շարունակում է հարսանիք-փարթիները: Ուրբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է հերթական հարսանիքը:
Հունիսի 16-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի հետնամասում՝ ավտոտնակում պայթյունի ձայն է լսվել, ավտոմեքենա է այրվում, կա տուժած: