Թբիլիսիում ջրհեղեղի ժամանակ անհետացած արջերին սատկած են հայտնաբերել

Փրկարարական ծառայությունները Թբիլիսիի կենդանաբանական այգու   վանդակներում հայտնաբերել են մի քանի սատկած արջ, հայտնում է newsgeorgia.ge-ն:
«Արջերը հայտնաբերվել են վանդակներում, նրանց դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ»,-հայտնել է փրկարարներից մեկը լրագրողներին:
Սատկած կենդանիները ծածկված են եղել ցեխով ու կավով: Հայտնաբերված արջերի թիվը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ջուրը ամբողջությամբ ոչնչացրել է կենդանաբանական այգու ներքևի հատվածը: Կենդանիների մի մասը խեղդվել էր, որոշ մասը՝ հայտնվել քաղաքում:
Ջրհեղեղից հետո 600 կենդանիների կեսից ավելին ոչնչացել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930