Առաջիկա օրերին հայտնի կդառնա ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի անունը: Մեր տեղեկություններով՝ ԵԽԽՎ պաշտոնական կայքում առաջիկա օրերին կհրապարակվի ՄԻԵԴ հանձնաժողովի հաշվետվությունը, որից պարզ կդառնա, թե ինչպես է անցել նիստը, եւ հանձնաժողովը 3 թեկնածուներից ում է հավանություն տվել, եթե, իհարկե, տվել է:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ նախաքննության ընթացքում ցուցմունք տալիս Արագած Ղևոնդյանն ասել է, որ տան խոհանոցում կանանցից մեկը սև գույնի ատրճանակ է գտել՝ նշելով, որ գետնից է գտել, ինքը տեսել է, որ «մագազին չկա»:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ընթացքում խաղադաշտ մտնելուց հետո ոստիկանության բաժանմունք տեղափոխվելու ընթացքում Շահեն Հարությունյանը բռնության է ենթարկվել: Երեկ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Շ. Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:
ԼՂՀ Հադրութի շրջանի Մայրամաձոր գյուղի բնակիչ Ռուբեն Դադայանը փայտի գեղարվեստական մշակմամբ և փորագրությամբ զբաղվում է դեռևս 1980-ական թվականներից։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համագործակցության արդյունքում՝ 2014 թ. հոկտեմբեր 31-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ուելցեն քաղաքում ձերբակալվել և 2015 թ. հունիսի 12-ին Ֆրանկֆուրտ-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Ռոբերտ Խուդոյանը:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 10 վարչական արձանագրություն է կազմվել:
Հունիսի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցների խաչմերուկին, որտեղ վթարված «Օպել Վեկտրա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների վարորդները վիճաբանում էին իրար հետ:
Չինուհիները ենթարկվել են սեռական ու աշխատանքային շահագործման
Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» How to cross (from Jiliz to Jiliz) 15 րոպե տևողությամբ վավերագրական տեսաֆիլմն օրեր առաջ մասնակցել է Տորոնտոյի «Հոթ Դոկս» (HotDocs) վավերագրական ֆիլմերի փառատոնին և արժանացել ժյուրիի հատուկ խրախուսանք-մրցանակին:
Հունիսի 14-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 93.5 կմ հատվածում` դեպի Երևանի ուղղությամբ, Սարգիս Շահինյանի վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող 6 անձանցից 3-ը մահացել են, 3 հոգին, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։
Քաղաքացիներից մեկը իր հեռախոսով «Գումի» շուկայում նկարահանել է, թե ինչպիսի հակահիգիենիկ պայմաններում են պանիր ներկրում և վաճառում:
Երեխա որդեգրելու համար պահանջել է 15 000 դոլար:
Հունիսի 16-18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքները, միջադեպին ներկա գտնված անձանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։
Հունիսի 13-ին, ժամը 06.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 180-րդ կմ-ին «Տոյոտա Գալդինա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ:
Lifenews-ը հրապարակել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության մեջ կասկածվող նրա ծառայակցի՝ Իվան Բ.-ի լուսանկարը:
Ստանալով քաղաքացու համաձայնությունը՝ ոստիկանության բաժնի պետ Վահան Մարգարյանը ծրագրված հետագա գործողությունների կազմակերպումը հանձնարարել է տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ներսիսյանին:
Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հունիսի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում դիակ կա:
«Շուն-գել՝ մեր իշխանությունն ա»,- նկատեց Լ.Սարգսյանը՝ միաժամանակ առանց նվերի ներկայանալը պատճառաբանելով, թե հենց ինքը «տեղով մեկ նվեր է»: Սարգսյանը նշեց, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարին մաղթելու է իշխանափոխություն և լիազորությունների շուտափույթ վայր դնում, որից հետո ինքը հաճույքով կստանձնի Բաղդասարյանի պաշտոնը:
Հունիսի 15-ին կայացել է Գյումրու ավագանու նիստը: Քննարկվել է օրակարգային 24 և լրացուցիչ երեք հարց: Մինչ նսիտի մեկնարկը քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ ավագանու անդամ Գագիկ Թաթարյանը ենթարկվել է ավտովթարի, առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազոր Արայիկ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
58 վարորդ՝ անսթափ, 33-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
«Ես կարծում եմ, որ ավելի շուտ երկնչելուց չեկավ խորհրդարան, ասելիքը չհիմնավորելու կարողության հետևանքով չեկավ, քան, ինչպես ասում են խորհրդարանականները, որ արհամարել է Ազգային ժողովը,- ասաց Գ.Սահակյանն ու շարունակեց,- Հիմնարկի տնօրենից ինչո՞ւ պետք է վիրավորվեմ, էնքան մարդիկ կան, հրավիրում ենք, չեն գալիս, նրանք Ազգային ժողովի համար որոշակի արժեք չեն: Այսինքն՝ եթե ԱԺ նախագահ ես, կամ ԱԺ, նա պիտի իր լիազորությունը գերազանցի և փորձի իր իշխանական լծակներով մարդկանց խեղդե՞լ: Մենք հրավիրում ենք, եթե չեն գալիս, դա իրենց խնդիրն է»:
ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4-ամյա երեխայի՝ հոսանքահարության հետևանքով մահանալու դեպքի առթիվ:
Հունիսի 14-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոկռունկը շրջվել է. ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է փրկարների օգնությունը: