
Լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտայում իրավիճակը գնալով լարվում է: Ոստիկանները շարունակում են կոչ անել ցուցարարներին հեռանալ, սակայն փողոցում նստացույց անող երթի մասնակցիները հրաժարվում են հետևել նրանց կոչերին:
Այստեղ է նաև Բագրատ սրբազանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եկել է, որպեսզի բախումներ չլինեն: Նա հույս ունի, որ համաձայնության կգան երկու կողմերը: Նա տեղեկացրեց, որ խոսել է փոխոստիկանապետի հետ, բայց իրավասու չէ ասել, թե ինչ են զրուցել: Ցուցարարների հետ սրբազանը չի խոսել, որովհետև չգիտի՝ ում հետ խոսել: «Այստեղ եմ, որ բախումներ չլինեն»: