Բաժիններ՝

Սրտային անբավարարության դեպքում լողով զբաղվել չի կարելի

արցին պատասխանում է Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արթուր Ստեփանյանը:

-Պարոն Ստեփանյան, եթե անձը հիվանդ է, ունի շաքարային դիաբետ եւ սրտային հիվանդություն, ապա կարո՞ղ է լողով զբաղվել:

-Լողը շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար բուժական ֆիզկուլտուրայի միջոց է հանդիսանում: Դա առողջ ապրելակերպի միջոց է եւ այդտեղ շաքարային դիաբետով հիվանդները խնդիրներ չունեն: Այլ հարց է՝ շաքարային դիաբետ, դրան գումարած սրտի որեւէ հիվանդություն:

Եթե հիվանդը շաքարային դիաբետ ունի, դրան գումարած սրտային ձեքբերովի ռեվմատիկ արատներ, եւ այդ արատները կոմպենսացված վիճակում են գտնվում, ապա լողով զբաղվելու հակացուցումներ չկան: Եթե արատն արդեն դեկոմպեսացված վիճակում է, լողը կհանդիսանա ֆիզիկական ծանրաբեռնավածություն եւ ցանկալի չէ: Իսկ եթե լողն ընտրենք սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդների համար, ապա լողով զբաղվելը կախված է նրանից, թե ստենոկարդիայի նոպայից հետո, ո՞ր դասում է իր ստենոկարդիայի նոպաները (դաս- այսինքն, սրտի ստենոկարդիայի նոպաները, սրտի շրջանում առաջացած ցավերը ինչ ծանրաբեռնվածությունից են առաջանում): Եթե առաջին, երկրորդ դասում է, ապա միջին ծանրաբեռնվածության լողը թույլատրելի է, բայց, եթե երրորդ, չորրորդ դասում է, ապա լողըով զբաղվել չի կարելի: Եթե հիվանդի անոթներն այնպիսի վիճակում են գտնվում, որ սնուցման խանգարումները խորն են, ապա լողը կարող է նպաստել սրտի շրջանի ցավերի կամ սրտի հիվանդության սրացմանը: Այդ դեպքում, լողը, որպես մարզաձեւ, չի թույլատրվում, բայց, սիրողական լողով զբաղվել կարելի է, իսկ սրտային անբավարարության դեպքում՝ ոչ:

Հարցերի դեպքում դիմել` [email protected] էլեկտրոնային հասցեով:

Պատրաստեց Անահիտ Սիմոնյանը

Asparez.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս