Բաժիններ՝

Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական «պատը». երթով շարժվում են Բաղրամյան 26

Քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ճեղքեց ոստիկանական «պատը» և շղթա կազմած մտան Թումանյան փողոց: Նրանք`  «միացում», «ազատ, անկախ, Հայաստան» բացականչելով երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:

Վալերի Օսիպյանը ոստիկանների հետ փորձում էր փակել երթի մասնակիցների ճանապարհը, սակայն նրանք դարձյալ շրջանցեցին նրանց: Այս պահին կարմիր բերետավորները միացել են ոստիկաններին: Հիշեցնենք, որ ոստիկանները ուժեր են կենտրոնացրել Բաղրամյան փողոցում, ուստի դժվար է ասել, թե ինչ կլինի այնտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս