Բաժիններ՝

Վթար՝ Ոսկետափ գյուղում

Հունիսի 22-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 AO 238 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդ Ա. Կ.-ն (ծնվ.1978 թ.) տեղափոխվել է Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930