Արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Ընթացիկ տարում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են: Այսպես, հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակի 24.146 տոննայի դիմաց:
Մասնավորապես, արտահանվել է 2708 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ` նախորդ ամբողջ տարվա 3004 տոննայի դիմաց, 895 տոննա լոլիկ` նախորդ ամբողջ տարվա 219 տոննայի դիմաց, 2325 տոննա վարունգ՝ նախորդ ամբողջ տարվա 416 տոննայի դիմաց և 146 տոննա դդմիկ՝ նախորդ ամբողջ տարվա 53 տոննայի դիմաց:
Բացի այդ, 2015 թվականի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 909 տոննա վաղահաս կարտոֆիլ (այս տարվա բերք)` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 485 տոննայի դիմաց, ինչպես նաև 2056 տոննա բողկ ու ճակնդեղ` նախորդ ամբողջ տարվա 1030 տոննայի դիմաց:
Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և Լեհաստան:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին