Բաժիններ՝

Ոստիկանները կամաց-կամաց մոտենում են ցուցարարներին

ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քիչ առաջ ևս մեկ անգամ կոչ արեցին երթի կազմակերպիչներին 5 անձից բաղկացած խումբ կազմել և հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Սակայն ապարդյուն. նրանք չեն համաձայնում՝ պահանջելով, որպեսզի Սերժ Սարգսյանն ինքը գա և հանդիպի իրենց:

Ոստիկանները կամաց-կամաց մոտենում են գետնին նստած ցուցարարներին ու արդեն հրում են իրար:

168.am-ը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ոստիկանները մոտեցել ցուցարարներին, ինչի ի պատասխան նա ասաց. «Հասարակական կարգն ենք պաշտպանում»: Մեր դիտարկմանը, թե հեռվից հնարավոր չէ՞ պաշտպանել հասարակական կարգը, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Դեռ էլի ենք մոտենալու: Կարող ենք, բայց մոտենալու ենք»: Նա նաև հորդորեց. «Մի՛ վախեցեք»:

Նրանք լրագրողներին հորդորեցին անցնել մայթեզր:

The police prevented protesting people to reach the RA Presidential Residence

The police prevented protesting people to reach the RA Presidential Residence

The police prevented protesting people to reach the RA Presidential Residence

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930