Կուրսանտի սպանության գործի նախաքննությունը շարունակվում է. նշանակվել են փորձաքննություններ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նախաքննության ժամկետը երկարացվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նա նշեց նաև, որ բավականին երկար ժամանակ է՝ իր պաշտպանյալի հետ գործողություններ չեն կատարվում:

Գործով մյուս մեղադրյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, գործով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում ձեռագրաբանական փորձաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930