Ոստիկանության Աբովյանի բաժինը նոր պետ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Ալբերտ Մարգարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Ժամը 01:10-ի սահմաններում Ամիրզյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Կովկասի գերուհի» հացատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հայկ Բաղրամյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 UD 929 համարանիշի և 54-ամյա Էմիլ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 LP 547 համարանիշի ավտոմեքենաները:
Մայիսի 2- ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
76 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Բեն Ի Քինգը, ով առավելապես հայտնի է իր Stand By Me երգով:
Վերաքննիչ դատարանը մերժել է սուտ մատնության գործով մեղադրողի բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ և դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Միևնույն ժամանակ, դատարանը վճռել էր նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:
«Օպել Վեկտրա»-ն չկար. Գողացել էին նաև տեսագրող սարքը: Իրավիճակը փրկեցին ոստիկանները:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով իրենից կախվածության մեջ գտնվող հաշմանդամ մոր հետ և հանդիսանալով նրա միակ խնամողը, իրենց բնակարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում պարբերաբար վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:
Մայիսի 1-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսաելյան-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցեկ ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում անորոշություն է: Խնդիրն առկա է Մուշ 2/2 թաղամասում: Այստեղ 2012 թվականից բնակարաններ ստացած, իրենց տնակներից հրաժարված և քարաշեն կառույց տեղափոխված բնակիչները մինչ օրս այդ բնակարանների սեփականատերերը չեն:
Ապրիլի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում «Մոսկվիչ 412» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Պուշկինո-Գարգառ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ճամփեզրի ձորակն ու շրջվել:
Մայիսի 1-ին, ժամը 15.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդին հարակից ձորում` Ձորագետ գետում, հայտնաբերվել է Ալվարդ Ստեփանյանիի (ծնվ. 1961թ.) դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները կարող են դիտել Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն» եւ ռուսական «ՌՏՌ Պլանետա» հեռուստաընկերությունների հաղորդումները:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 16.50-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1977 թ. ծնված Միխայիլ Ռ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 01.00-ին, Սամվել Ս.-ն հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ խոստովանել կատարածը:
«Ազատն ասում էր՝ այնպես պետք է ծառայեմ, որ զորամասում ինձնից հետո շատ խոսեն,- հիշում է հերոսի մայրն ու խորհուրդ տալիս այսօրվա երիտասարդներին՝ չվախենալ սահմանը պաշտպանելուց։- Ազատը երազանքներ շատ ուներ։ Ինչ նպատակ դնում էր իր առջև, իրականացնում էր. ուզում էր իրավաբան դառնալ, ընդունվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, սպորտում պետք է առաջինը լիներ, դարձավ Հայաստանի եռակի չեմպիոն, ուզում էր իր ընտրյալ աղջիկն ունենալ կողքին, ունեցավ, ուզում էր ծառայել՝ ծառայեց»։
Տուն վերադարձած բնակարանատերերը գողի հետ` դեմառդեմ:
Մայիսի 2-6-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ և շուրջ 9 ամիս կատարվել նախաքննություն:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 16-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ 23-ամյա աղջկան առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ Աշխատանքի օրվա կապակցությամբ փաստաբանները և փաստաբանական դպրոցի պրակտիկայում գտնվող ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցել շուրջ 28 քաղաքացիների:
Մայիսի 1-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է շտապօգնու
Մայիսի 1-ին, ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում գտնվող նախկին Երիտասարդական պալատի մոտակայքում տեղի է ունեցել մասնակի փլուզում՝ պատից քարեր են պոկվել (մոտ 6 մ). անհրաժեշտ է օգնություն:
Գյումրու Սայաթ-Նովա փողոցում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը:
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Երևանի Աբովյան փողոցից բերման ենթարկված այլազգի քրեական հեղինակությունների վերաբերյալ:
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ոչ միայն ծայրահեղ ծանր է, այլեւ փաստաբանը շուրջ 50 օր է, նրան չի տեսել եւ անգամ հեռախոսով չի խոսել հետը:
Ապրիլի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել և հարցաքննել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը: Մեր հարցին, թե ի՞նչ հիմքով է դատարանը մերժել այդ միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց. «Որ քնած է եղել Սուրիկ Խաչատրյանը»:
Արճիս գյուղի տնամերձ այգում հայտնաբերվել է 57-ամյա Գ. Մ.-ի դին, նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ:
Մայիսի 1-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանին նկատվել է օձ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են 3 Mercedes, Toyota Corolla և Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները: