Մոր կողմից լքված երեխաներին մեր օգնությունն է պետք
Ինչպես YN.am-ին ( Yerevan News – Երևան Նյուզ լրատվական կայք) հայտնել է նրանց հարազատներից մեկը, հարևանները այս երկուսին խնամում են սեփական երեխաների նման:
Հերթական հայ ընտանիքն ունի մեր օգնության կարիքը:
45-ամյա Պետրոս Կարախանյանը ապրում է 3 անչափահաս երեխաների հետ, ծանր պայմաններում: Իրականում, Պետրոսն ունի 6 երեխա, որոնց արդեն 4-5տարի է լքել է մայրը: Այժմ երեխաներին միայնակ մեծացնող հայրը չի կարողանում ապահովել բարեկեցության տարրական պայմաններն անգամ:
Պետրոսի մեծ որդին Հայկական բանակի զինվոր է, իսկ 2-րդ 18-ամյա որդին, ով խուլ ու համր է, գտնվում է հարևան ընտանիքի տանը: Այս ընտանիքը պահում է նաև Պետրոսի 15-ամյա դստերը: Ինչպես YN.am-ին ( Yerevan News – Երևան Նյուզ լրատվական կայք) հայտնեց նրանց հարազատներից մեկը, հարևանները այս երկուսին խնամում են սեփական երեխաների նման:
Պետրոսն իր ավիրված տան մեջ բնակվում է 3 անչափահաս երեխաների հետ: Երեխաները 1-ին, 2-րդ և 6-րդ դասարանի աշակերտներ են: Այս երեխաների ապավենն են միայն գործազուրկ հայրն ու ծեր տատը:
Պետրոս Կարախանյանն իր ընտանիքի հետ ապրում է Սիսիանի Շաղատ գյուղում:
Նշենք, որ հոր խնամքի տակ մնացած 3 երեխաներին առաջին հերթին անհրաժեշտ է բնակվելու տարրական պայմաններ: Նրանք չունեն անգամ անկողին, ծածկոց և առաջին անհրաժեշտության այլ իրեր:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց օգնությունը ցուցաբերել դժվար կացության մեջ հայտնված այս մարդկանց: Օգնությունը կարող է լինել ցանկացած տեսակի՝ հագուստ, կոշիկ, սնունդ, վառելիք, ֆինանսական օգնություն և այլն: Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել մեկ երեխայի, մեկ դեռահասի վաղվա օրը:
Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել՝
094 09 11 47
096 09 11 47
055 61 50 03
060 50 11 74
3 0903361