11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. նրանք արհեստական շնչառության ապարատին են միացված
Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որը պայմանավորված է ընդհանուր եվրոպական տարածաշրջանում զգալի աճի հետ՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մասնավորապես խոսքն Ա տեսակի գրիպի մասին է. ըստ տվյալների՝ դրա 50 տոկոսը պայմանավորված է H1N1 վարակով:
Արմեն Մուրադյանն ասաց, որ դեռևս սեպտեմբեր ամսից համապատասխան դասընթցներ են կազմակերպվել վերակենդանացման բաժանմունքներում աշխատող բժիշկների համար, 15 հազար մարդ կամավոր սկզբունքով պատվաստվել է, ներառյալ խոցելի խմբերը՝ մանկատներ, ծերանոցներ, հոգեբուժարաններ, ընդունարանների և առաջնային բուժանձնակազմի ներկայացուցիչներ: Սահմանային անցկատերում գտնվող ծառայություններն ուժեղացվել են, հետաձգվել են ձմեռային արձակուրդները, կազմակերպվել է շուրջօրյա պոլիկլինիկական աշխատանք:
Արմեն Մուրադյանն ասաց, որ ընդհանուր առմամբ 20 հազարից ավելի այցելություն է գրանցվել պոլիկլինկական ցանց, որից 7000-ը պայմանավորված են եղել սուր շնչառական վարակներով: «Այս պահին հիվանդանոցներում գտնվում է 948 հիվանդ սուր շնչառական ինֆեկցիաներով, 420-ը հիվանդ է թոքաբորբերով: 114 հղի գտնվում է հսկողության ներքո: Այդ 420 հիվանդներից 213-ը երեխաներ են, 38-ը թոքաբորբով հղիներ են:
Վերակենդանացման բաժիններում գտնվում է 92 հիվանդ: Երեխաների թիվը կազմում է 796` կազմելով ընդհանուր հոսպիալացման 80 տոկոսից ավել: Հարյուրավոր հիվանդներ ապաքինված արդեն գտնվում են տանը: Ցավոք, արձանագրվել են նաև մահվան դեպքեր. մինչև տարվա սկիզբ՝ 3 դեպք, այս տարվա ընթացքում 8 դեպք, որոնց մոտ գրանցվել է H1N1 հարուցիչը:
Բոլոր այդ դեպքերը եղել են վերակենդանացման բաժիններում՝ ուղեկցող հիվանդություններով կամ ուշ դիմելիության պայմաններում»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ 11 հիվանդ արհեստական շնչառության ապարատին է միացված, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահավում:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ ընդունելությունը կազմակերպվել է պետական միջոցներով, հիվանդանոցային ցանցն ապահովված է եղել դեղամիոցներով, ներառյալ «Տամիֆլյու» դեղամիջոցը, որն ավճար սկզբունքներով է տրվել:
Երեկվանից նաև ամբուլատոր ցանցում է դեղամիջոցն անվճար տրվում, մինչ այդ այլ հակավրուսային դեղամիջոցներ ևս տրամադրված են եղել պոլիկլինիկաներին: «Առավոտվա տվյալներով՝ երեկոյան տվյալների հետ համեմատած, մենք դեպքերի քանակի նվազում ունենք»: