Տեսեք, թե չինովնիկին ինչ ասեցի, դատախազին ինչ ասեցի, զգացեք, թե ես ով եմ, ես էն համարձակն եմ, ինչպես Փաշինյանն ասեց, էն դուխովն եմ, որ ամեն ինչ առաջ կարող եմ տանել: Իհարկե, ժամանակաշրջանն է այդպիսին, մենք ունցել ենք բավականին ժամանակահատվածներ, որի ընթացքում մշակույթ ենք ձեռք բերել, այս մշակույթն էլ կկարգավորվի հետագայում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա երիտասարդի կողմից իրենց տանը կացնով մեկ այլ տղամարդու ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները։
Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր՝ հունիսի 8-ին, վերջին հրաժեշտը տվեցին Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին հունիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 22-ամյա Արման Տոնոյանին:
ՀՀ գլխավոր դատախազությանը ոչինչ չի խանգարում ԱԺ էլեկտրոնային կայքից վերցնել ԱԺ «գազային» ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները և քննության ենթարկել: Այօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց գլխավոր դատախզ Գևորգ Կոստանյանը:
Մեկ տարուց ավելի թմրանյութը պահվում էր Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի փակ տարածքում՝ հատուկ երկաթյա պահարաններում:
Դատախազությանը վերապահված է բացառիկ դեր՝ իշխանության յուրացման, կաշառակերության, տնտեսության մենաշնորհացման դեմ պայքարի դեմ: Այս մասին այսօր Աժ նիստում ՀՀ դատախազության 2014թ. գործունեության հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հունիսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած Արմեն Հակոբյանը դեռ գտնվում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում»:
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդուն՝ Արմեն Հակոբյանին, ով գազալցակայանի պայթյունից խորը այրվածքներ էր ստացել, այս պահին վիրահատում են:
Հասարակությունը տեղյակ է, որ ՀՀ ոստիկանությունը Նելլի Դուրյանի գլխավորությամբ հունիսի 6-ին Դիլիջանում հայտնաբերեց հետախուզման մեջ գտնվող անձանց, այդ թվում 7 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային:
Հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի արգելապատնեշի մոտ մեքենայից հընթացս ինչ-որ իր են նետել բնակելի տեղամաս և արագ հեռացել:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ողջունել է «Արցախ» հայրենակցական միության հայտարարությունը, որով արտերկրում բնակվող արցախցիներին կոչ է արվում իրենց արձակուրդն անցկացնել Արցախում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միանալով կոչին` վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ Արցախը պետք է լինի ոչ միայն արցախցիների, այլ յուրաքանչյուր հայի ուշադրության ներքո՝ թե՛որպես հայրենիքի անբաժանելի մաս, թե՛ զբոսաշրջային գրավիչ վայր:
Ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վարակի աղբյուրը բացահայտելու համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներ կատարելու համար ս.թ. հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Ն.Փաշինյանը նշեց, որ Ս.Խաչատրյանի մի քանի մերձավորներին գաղտնալսելու միջնորդությունը չեն բավարարել՝ տեխնիկական պատճառներով. «Ես բացատրություն եմ պահանջում՝ սա ի՞նչ իրավական համակարգ է: Գևորգ Կոստանյանը այս ամբիոնում մի ոգևորվում է, տեղում թռվռում է, ասում է՝ ճշտեք փաստերը, ոչ ոք, ոչ դատարանը Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու որոշում չի կայացրել: Պարո՛ն դատախազ, հանգստացեք, ո՞վ է այս ամբիոնում հիշատակել Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու որոշման մասին»:
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանից փաստացի արտաքսել են ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանին, ում մայիսի 22-ին ԱԱԾ-ն թույլ չի տվել մուտք գործել Հայաստան:
Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը:
Հունիսի 8-ին, ժամը 8:30-ից 9:00-ի հատվածում Գյումրիում ինքնասպանության փորձ է կատարել մի քաղաքացի: Դեռեւս անհայտ պայմաններում, նա բարձրացել է Հաղթանակի պողոտայի սկզբնամասում գտնվող շենքի տանիքին եւ սպառնացել է վերջ տալ կյանքին՝ տանիքից վայր նետվելու միջոցով: Նա պահանջում էր 150.000 դրամ եւ անընդհատ գոռում էր, որ ինքը եզդի տղա է: Տարածք ժամանած ոստիկանության եւ փրկարարական վարչության աշխատակիցներին երկարատեւ բանակցություններից հետո հաջողվել է տղամարդուն իջեցնել տանիքից: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունիսի 8-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունիսի 7-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջի տակից աղջկա ձայներ են լսվում, ով օգնություն է խնդրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վահագնը լավ երիտասարդ էր, կրթված: Դժբախտ պատահարը մեծ վիշտ է բոլորի համար: Յոթն էլ հարգված երիտասարդներ էին:
Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապակին կոտրելով՝ շենքերից մեկի բակում կայանված «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայից գողացել են գազի բալոնը և գազով մեքենա վարելու թույլտվությունը՝ սեփականատիրոջը պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ ողբերգական ավտովթարի զոհ դարձած 22-ամյա Արման Տոնոյանի հոգեհանգստյան արարողությունը:
Անի Զախարյանի պսակադրության արարողությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ժամը 17:30-ի սահմաններում 28-ամյա Վրեժ Խաչատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 14 TA 014 համարանիշի ավտոմեքենայով Դաշտավան-Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել Դաշտավան գյուղը ազդարարող ցուցանակին և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդրով հատուկ ներկայացուցիչ Ժան Տոդտը Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի տրանսպորտի անվտանգության հարցերով տեղակալ Վիկտոր Կիրիյանովի հետ հանդիպմանը անհանգստություն է հայտնել՝ կապված Ռուսաստանում հարբեցողության խնդրի հետ:
Ծառուկյանի Էդոյի անունն արդեն Արթուր է: