
Ուշ երեկոյան սպասվում են առատ տեղումներ. Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

Հանրապետության տարածքին այս պահին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը: Նրա ազդեցությունը մեր երկրում կզգացվի կեսօրից հետո, տեղումները կսկսվեն Շիրակից : Ուշ երեկոյան և առաջիկա գիշերը երկրի ողջ տարածքում կլինեն առատ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով: Վաղը առավոտյան տեղումները կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց Ձորում և Սյունիքում:
Երևանում տեղումները կսկսվեն ուշ երեկոյան, սկզբում անձրևի տեսքով, իսկ գիշերը անձրևը կվերափխվի թաց ձյան, վաղը առավոտյան ժամերից մայրաքաղաքում նույնպես կլինի տեղումների դադար: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի հունվարի 16-ի գիշերը, Երևանում այդ օրը գիշերը կլինի -5….-7 աստիճան ցուրտ, ցերեկ +3…+5 աստիճան տաք: Հունվարի 17-ից կրկին օդային հոսանքները կդառնան հարավային և հանրապետություն կներթափանցեն տաք օդային զանգվածներ, ինչի արդյունքում հունվարի 17-19-ին եղանակը կրկին կտաքանա մոտ 6-8 աստիճանով: