Նիստում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի 2015 թ. բյուջեն և «ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական միջոցների տրամադրման» կարգը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը:
Դեպքը տեղի է ունեցել սեփական տանը, վերելակը դռներ չի ունեցել: Ըստ նախնական կանխավարկածի՝ վերելակն արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում եւ երեխան վնասվածք է ստացել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 29-ին դատական նիստի ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություներն իրականացնող մեղադրողի նկատմամբ ամբաստանյալի կողմից խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Այսօր ժամը11։45-ի սահմաններում Հայաստանի նախագահի նստավայրի մոտից ոստիկաններն Արաբկիրի բաժին են բերման ենթարկել ինժեներ Վարդգես Գասպարիին և գեղանկարիչ Արա Պետրոսյանին։
Լրագրողներն այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է նա Սահմանադրական դատարանից ետ վերցրել վարչական իրավախախտումների վերաբերյալ իր դիմումը:
Ստամբուլի ոստիկանությունը հատատել է Թուրքիա ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովայի մուտքը Թուրքիա, որը ենթադրաբար, կարող էր անդամագրված լինել ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Հարցին՝ դա ի՞նչ նպատակով կարող է արվել, Վ. Բոստանջյանը պատասխանեց, որ դրա գերնպատակն այն է, որ նրանք, ովքեր մնացել են ՀՀ-ում, մտածեն լրիվ ուրիշ բաների մասին և կառավարման մասին չմտածեն:
Շենքում չի եղել դեպքը, թեև հասցեն ու տունը գրված է, բայց բազմաբնակարան շենքի նկարներ են տեղադրվում, ինչը թյուրիմացության մեջ է գցում:
Ընդհանուր առմամբ տարին բարենապաստ է գյուղատնտեսության համար: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բողոք էր ներկայացրել, որի քննության արդյունքում դատախազը գտել է, որ Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
Ներկրումն ըստ էության իրականացվում է բացը լրացնելու և հնարավորության պարագայում արտահանում իրականացնելու նպատակով: Ստացվում է, որ արտադրվող կաթի ծավալները վերջին տարվա կտրվածքով աճել են ավելի քան 6.6 %-ով:
ՀՀ գյուղատնտեության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ անդրադարձավ մայիսի 15-ին, 22-ին, 23-ին, 24-ին և 28-ին տեղացած կարկուտի հետևանքով Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերում վնասների չափերին: Սերգո Կարապետյանն ասաց, որ ապրլից մինչև օգոստոս ամիսներին մեծ է հանրապետությունում կարկտահարության հավանականությունը՝ կապված բնակլիմայական պայմանների և աշխարհագրական դիրքի հետ:
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր մի քանի րոպեով փակել էին Տիգրան Մեծ պողոտան: Աշխատակիցները պահանջում էին ընդունել իրենց` հայտարարելով, որ իրենց «համբերության բաժակն» արդեն լցվել է:
«Մեր ուխտագնացության երթուղին վերջապես հստակեցվեց. սկսում ենք հունիսի 11-ին՝ Զվարթնոցի տաճարից, եւ ավարտում հունիսի 30-ին Ստամբուլի Սբ. Իրեն եկեղեցում»:
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, որոնք այսօր առավոտից կրկին բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ, այս պահին փակել են Տիգրան Մեծ պողոտայի Կառավարության մոտ գտնվող ճանապարհի երթեւեկելի հատվածը եւ նստել են ճանապարհին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական ընդլայնված նիստը։
Լիլիթ Սինդոյանը նշում է, որ երիտասարդներն ունեն որոշակի կարծրատիպեր։ Պատճառաբանում են, թե ընտանիքի ծուխը շարունակող, իրենց հոգսը թեթևացնող է պետք, և այդ դերում տեսնում են տղա ժառանգորդի։ Կրթության ապահովման թեմային անդրադառնալիս նախապատվությունը տղային է տրվում, քանի որ աղջկան ամուսնացնելու են, ուղարկեն այլ ընտանիք, իսկ տղաները մնալու և իրենց բարեկեցիկ կյանքն են ապահովելու։ ՀԿ անդամները քննարկումների, ներկայացումների միջոցով փորձում են կոտրել այդ կարծրատիպերը։
Լուր ունեմ, որ 2014 թվականի դեկտեմբերի սկզբներին Աբովյանից մի ընտանիք վերցրել է իր երեխաներին ու գնացել անհայտ ուղղությամբ: Ընտանիքի հայրը` Արթուր Յուրիկի Մխիթարյանը, կինը՝ Անժելա Պետրոսյանը, ունեն 3 երեխա, սպասում են 4-րդին կամ նա արդեն ծնվել է: Դուստրը՝ Ամալյան Մխիթարյանը 7-րդ դասարանցի է, մեծ որդին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի գնացել, իսկ փոքր որդին 1-ին դասարանցի է: Երեխաները դեկտեմբերից դպրոց չեն հաճախել, սա նշանակում է, որ ընտանիքը խոչընդոտել է երեխաների կրթության իրավունքի իրացմանը:
Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Կարապետի ներկայացրած դիմումը:
Հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 տան վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եգիպտոսի վերաքննիչ դատարանը բավարարել է երկրի գլխավոր դատախազության բողոքը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արդարացնող դատավճռի վերաբերյալ:
Հետախուզվում է երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելու մեղադրանքով:
Հունիսի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առերեսում կատարելու ժամանակ կալանավորը հարվածել է ՀՔԾ-ը քննիչին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մինչև 65 մարդ է զոհվել Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային «Արևելքի աստղ» նավի աղետի հետևանքով, հայտնում է Inerfax-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Տեսանկարահանող սարքը արձանագրել է խանութից կատարված գողությունը:
Ռեժիմը, հերթական անգամ բացահայտելով իր բանտապետական էությունը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին թույլ չի տվել Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրապական հեղինակավոր համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա և ներկայացնելու Հայաստանը: