Հունիսի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 15-ին հյուսիսային շրջաններում, հունիսի 16-18-ին՝ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Քրեական գործի շրջանակներում զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զորամասի գումարտակի ննջարանում «Ժիլետ» տեսակի սափրիչով ձախ ձեռքի շրջանում կատարել է ինքնավնասում՝անդամախեղում` քերծվածքի տեսքով, և նույն օրը ընդունվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որը հանգեցրել է զինվորական ծառայության կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
ՀՀ գլխավոր դատախազությունն օրերս հայտարարություն էր տարածել, որ 2002թ. Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով վթարի դեպքին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է […]
Եթե հասարակության մեջ տեղի ունեցող հոգևոր, բարոյական և արժեքային աննախադեպ և աղետալի անկման երևույթներին չտրվի համարժեք գնահատական՝ որքա՞ն կձգի նման հասարակությունը, միթե՞ նա դատապարտված չէ անկման՝ բարոյալքման, այլասերման, ինքնակործանման:
Կալանավայրից նամակն ուղղված է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, իրավապաշտպան Արթուր Սաքունցին և քաղաքագետ Ստեփան Դանիելյանին: Նամակը հրապարակման ենթակա է:
Հունիսի 13-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բազմաբերդ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համագործակցության արդյունքում՝ 2014 թ. հոկտեմբեր 31-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ուելցեն քաղաքում ձերբակալվել և 2015 թ. հունիսի 12-ին Ֆրանկֆուրտ-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Ռոբերտ Խ.-ն:
Քիչ առաջ 168.am-ին քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրեց, որ Շահեն Հարությունյանին հենց նոր ազատ արձակեցին:
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի 43-րդ րոպեին մարզադաշտ վազեց քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Հունիսի 11-ին, ժամը 20.30-ին, Իսահակյան գյուղից ոստիկանության Անիի բաժնի հատուկ պահվող տարածք է տեղափոխվել «ԿամԱԶ 5320» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել վառելափայտով:
Հունիսի 12-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «թմրամիջոցի գերդոզավորում» ախտորոշմամբ, Անդրանիկի փողոցի 8 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 1972 թ. ծնված Վաչե Ս.-ին:
Վարչությունը լսել է Կոնգրեսի Տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանը:
Կայքի տեղեկություններով՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբում երեք երիտասարդ աղջիկներ թեժ վիճաբանություն են ունեցել: Իրավիճակն այն աստիճան է սրվել, որ կարաոկե-ակումբի այցելու աղջիկները սկսել են ոտքերով և ձեռքերով մեկը մյուսի մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Այգեստանի 10-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն բռունցքով հարվածել է 1982 թ. ծնված Էդգար Մ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
«Ես շատ ներողություն եմ խնդրում բոլոր այն կազմակերպիչներից, որոնք միշտ նման ժամանակներում նման նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց, ըստ էության, ես կարծում եմ, որ սա իշխանությունների ծրագրավորած քաղաքականությունն է՝ գոլորշին բաց թողնելու առումով»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի մասին՝ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Հունիսի 5-ին, ժամը 15.30-ին, 1981 թ. ծնված Նազելի Դ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակում պայուսակից գողացել են բանկային քարտը և բանկոմատներից կանխիկացրել ընդհանուր 60.000 դրամ:
Վարդան Այվազյանի խոսքով՝ ՀԷՑ-ը մոտ 250 մլն դոլար արժի, և քանի որ ՀՀ կառավարությունը երաշխիք է տվել վարկերին, կարող է ամբողջությամբ վերցնել ձեռքից. «Եթե վաղը դատական պրոցես սկսեց, կառավարությունը կասի՝ ես եմ երաշխիքը տվել, դու իմ ասելով ես էժան տվել, դե դու «դավայ»
Հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ադելինա Մ.-ին:
Հունիսի 13-ին, ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալաշկերտ հյուրանոցի տանիքից:
Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին, ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել:
‹‹Այս տարի գյուղատնտեսական տոնավաճառներն ավելի շուտ են սկսել գործել, քանի որ տարին բերքառատ է և գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկը մեծ է: Մի քանի շաբաթից կվերաբացվի երկրորդ տոնավաճառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն կա բացելու նաև երրորդը››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուաղտնտեսության նախարարը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը «Վարդաշեն» ՔԿՀ֊ում հացադուլ են սկսել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրանք պահանջում են իրենց առանձին խուց տեղափոխել։ Շահեն Հարությունյանի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանը հացադուլը սկսել է հունիսի 8-ին, ում երեկ միացել է նաև Վարդան Վարդանյանը:
2015 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի: Այս ցուցանիշից 1միլիոն 250 հազարն աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում:
Այսօր կրկին Հայաստան կժամանի «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս անգամ ևս «ընտանեկան» առիթով, ամուսնանում է նրա միակ քրոջ դուստրը:
Ինչպես երևում է՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այլևս հրաժարվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի գործը ՀՀ քննչական կոմիտեից պահանջելու մտքից: