Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ Վարդենիսի շրջանում ֆերմերները կաթը մթերելու հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ կաթնամթերք արտադրող ընկերությունները (մասնավորապես՝ «Աշտարակ կաթը» և «Մարիաննան») նրանցից կաթ չեն մթերում, իսկ մթերելու դեպքում էլ՝ շատ ցածր գին են առաջարկում կաթի համար:
Հունիսի 10-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեում գտնվող «Ամիրա Պալաս» հյուրանոցի շոգեբաղնիքում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։
Մալարիայով հիվանդ ֆիննացու վիճակն այսօր ավելի լավ է։ Առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթև դող և սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում։ Բուժումը շարունակվում է։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Թբիլիսյան խճուղում Mercedes-ի վարորդը բախվում էլեկտրասյանը, որից հետո մեքենան մեջտեղից կիսվում է, ինչի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց:
«Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մոտ 5 հազար 500 ձայն հավաքած Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, անհետացել է: Ընտրություններից հետո տևական ժամանակ է, ինչ փորձում ենք նրա հետ կապվել, բայց հեռախոսն անջատված է:
Հայ կինոարվեստում նոր տենդենց է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարեւանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը:
Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում:
Օրերս բավականին հետաքրքիր միջադեպ պատմեցին, որի հերոսները դարձյալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է ու նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Ինչպնս հայտնի է, մարզպետի որդին՝ Տիգրանը, Բուդաղյանների հայտնի գործի շրջանակներում մի քանի ամիս անցկացրեց քրեակատարողական հիմնարկում:
Գիշերային գողությունների ձեռագիրը նույնն էր. ոստիկանները՝ կատարողների հետքերով:
Կողոպուտ Վանաձորում: Ի՞նչ էր արձանագրել փողոցի տեսախցիկը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, որի չափը սահմանել առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազար դրամ, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:
Մարմնական վնասվածքներ. ոստիկանության դիտարկումները՝ մտահոգությամբ:
Հունիսի 9-ին, ժամը 3.00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կամո Զ-ն:
Խարդախի դեմքն արձանագրել է փողոցի տեսանկարահանող սարքը. արձագանքեք, ճանաչողներ:
2015թ. հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը կավելանա 14 տոկոսով, սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը՝ 14,4 տոկոսով և այլն:
Հունիսի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների գործով դռնբաց դատական նիստը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ`Ռուսաստանի Դաշնության անձնագիր ձեռք բերելու հարցում աջակցելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
«Լինելու են բողոքի ակցիաներ, մեր ակցիաները լինելու են շարունակական, հաջորդ ակցիայի մասին մենք կհայտարարենք: Անպայման լինելու է ակցիա՝ թե՛ Դատախազության առաջ, թե՛ մնացած պատկան մարմինների շենքերի առաջ, անպայման լինելու է: Ուղղակի նախարարն ասել էր՝ գողություն, ու, կոպիտ ասած, հետ էր կանգնել իր ասած «գողություն» արտահայտությունից: Հիմա մեր պահանջը հետևյալն է՝ հստակեցրու և լրջացիր, պարոն նախարար, ի վերջո, ի՞նչ ես ուզում դու»:
ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 18-ին քրեակատարողական ծառայության աշխատակիցները հիշյալ հիմնարկում բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմայանը հպարտությամբ էր նշում Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին:
Հունիսի 9-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա տղա: Հարազատները հայտնել են, որ երեխան վնասվածքները ստացել է իրենց շենքի շքամուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Եթե կարճ ձևակերպենք վարչապետի բառապաշարով՝ հարցը հետևյանլն է՝ ի վերջո, բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք, պարո՛ն վարչապետ, պարոն Ծառուկյանին»:
Հունիսի 10-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-14-ին հյուսիսային շրջաններում, 15-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ:
Այս պահին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարութան շենքի դիմաց շարունակվում է «Ալյանս» կուսակցության երիտասարդական թևի բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: